Շարլիզ Թերոնը խոստովանել է, որ այլեւս չի գիրանա դերի համար

12:52   24 օգոստոսի, 2023

Շարլիզ Թերոնը խոստովանել է, որ մինչեւ հիմա զգում է քաշի տատանումների հետեւանքները, որոնք նա կրել է նախկինում տարբեր դերերի համար։

Թերոնը Օսկար ստացավ 2003 թվականին «Հրեշ» ֆիլմում հիանալի խաղի համար, որտեղ նա նկարահանվել է Քրիստինա Ռիչիի հետ։ Ֆիլմում դերի համար նա գիրացել էր ավելի քան 15 կգ։

шарлиз.jpg (49 KB)

Թեեւ նա նախկինում նշել է, որ համեմատաբար հեշտ է կորցրել ֆիլմի համար ձեռք բերած քաշը, այժմ իր համար աներեւակայելի դժվար է նույն արդյունքների հասնելը։

шарл.jpg (62 KB)

2018 թվականին նկարահանված «Տալլի» ֆիլմում իր դերի համար 20 կգ-ից ավել քաշ հավաքելուց հետո Թերոնը նշել է, որ դեռ փորձում է վերադառնալ իր նախկին քաշին ու կազմվածքին: «Այլեւս երբեք չեմ համաձայնի սրան՝ հանուն դերի։ Ես այլեւս երբեք չեմ անի դա, քանի որ քաշն անհնար է կորցնել»,- Allure-ին տված հարցազրույցում ասել է Թերոնը։

шарлиз1.jpg (35 KB)

«Երբ ես 27 տարեկան էի եւ խաղում էի «Հրեշը» ֆիլմում, շատ արագ նիհարեցի 13 կգ-ով: Հետո ես դա արեցի 43 տարեկանում «Տալլիի» համար, եւ հիշում եմ, որ մեկ տարի փորձելով նիհարել, ես զանգահարեցի իմ բժշկին եւ ասացի. «Կարծում եմ, որ մահանում եմ, քանի որ չեմ կարող նիհարել»: Եվ նա ասում է. «Դու 40-ն անց ես: Հանգստացիր: Ձեր նյութափոխանակությունն այն չէ, ինչ նախկինում էր»: Ոչ ոք չի ուզում դա լսել»:



© NEWS.am STYLE