«Սեր կա երկնքում Երեւանի». զգացմունքային ու ռոմանտիկ տեսահոլովակ՝ Իվետա Մուկուչյանից

14:05   24 օգոստոսի, 2023

«Սեր կա երկնքում Երեւանի»՝ փաստում է Իվետա Մուկուչյանը՝ իր լսարանին ներկայանալով նուրբ ու զգացմունքային կերպարում: Երգչուհու նոր տեսահոլովակը սիրո ու կարեւոր որոշումների մասին է: Լիրիկական երգի երաժշտության հեղինակը Գուրո Գասպարյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը: Տեսահոլովակի ռեժիսորը Արեն Բայադյանն է:

Երգչուհու երկրպագուները, կարծես, կարոտել էին նրա լիրիկական կատարումներին: Մեկնաբանությունների բաժինը ողողված է դրական կարծիքներով: Շատերը, նույնիսկ, նշում են, որ հուզվել են տեսահոլովակի ընթացքում:

Տեսահոլովակը YouTube-ում տեղադրվել է երեկ, արդեն ունի 40 հազարից ավելի դիտում եւ ավելի, քան 300 մեկնաբանություն:



© NEWS.am STYLE