G-SHOCK-ը Coca-Cola-ի հետ համատեղ թողարկել է ժամացույցների երկու մոդել

21:18   24 օգոստոսի, 2023

G-SHOCK-ը, համագործակցելով Coca-Cola-ի հետ, թողարկել է երկու սահմանափակ քանակությամբ ժամացույցներ՝ DW-5600 եւ DW-6900, որոնք փոխառվում են խորհրդանշական ըմպելիքից ու միաձուլվում G-SHOCK-ի էսթետիկի հետ:

DW5600CC23-4 մոդելը, որը պատրաստված է Coca-Cola-ի հատուկ կարմիր երանգով, ունի սպիտակ թվացույց։

часики1.jpg (18 KB)

Ինչ վերաբերում է DW6900CC23-3-ին, ապա դրանք գալիս են կիսաթափանցիկ խեժով, որը հիշեցնում է դասական կանաչ Կոկա-Կոլայի ապակե շիշը: Շշի ուրվագիծը ցուցադրվում է նաեւ ժամացույցի դիսփլեյի վրա՝ բարակ ձվի տեսքով, այն տեսանելի է միայն այն ժամանակ, երբ միացված է El backlight-ը։ Երկու ժամացույցների հետեւի մասում կա նաեւ Կոկա-Կոլայի շշի կափարիչի հատուկ փորագրություն։

часики.jpg (26 KB)

Այժմ հասանելի է G-SHOCK-ի միջոցով, ժամացույցը գալիս է հատուկ համատեղ բրենդային փաթեթով, երկու մոդելներն էլ վաճառվում են յուրաքանչյուրը $160-ով:



© NEWS.am STYLE