Դեմքի խնամք սաղմոնի սերմնահեղուկով. Ջենիֆեր Էնիսթոնը դա արել է

23:21   24 օգոստոսի, 2023

Ջենիֆեր Էնիսթոնը վերջերս հայտնել է, որ մի անգամ փորձել է սաղմոնի սերմնահեղուկով դեմքի խնամք՝ Wall Street Journal-ին տված հարցազրույցում խոստովանելով, որ «ամեն ինչ կփորձի», որպեսզի պահպանի մաշկի երիտասարդությունը։

Հայտնի է, որ սաղմոնի օգտագործումն ունի բազմաթիվ օգտակար հատկություններ, ներառյալ մաշկի համար,բայց սաղմոնի սերմն ամբողջությամբ այլ հարց է: Այսպիսով, ի՞նչ է իրենից ներկայացնում սաղմոնի սերմնահեղուկը, որը փորձել է «Ընկերների» աստղը:

Ինչո՞ւ է սաղմոնի սերմնահեղուկը դարձել մաշկի խնամքի հայտնի միտում

Դրա ժողովրդականության պատճառներից մեկն այն է, որ սաղմոնը երկար տարիներ եղել է Կորեայի հիմնական սնունդը, եւ «կարծես թե կորեացիները միշտ ունեն մաշկի խնամքի հանրաճանաչ միջոցներ», - ասել է դոկտոր, կոսմետիկ մաշկաբան Քենեթ Բիրը։

лосось.jpg (86 KB)

Սաղմոնի սերմնահեղուկը դառնում է կորեական գեղեցկության հաջորդ պարտադիր բաղադրիչը, եւ Rejuran Healer-ի ներարկումն ասիական երկրներում առաջարկվում է 2014 թվականից՝ օգտագործելով PN (պոլինուկլեոտիդ) կոչվող բաղադրիչը:

Սաղմոնի սերմնահեղուկից ստացված ԴՆԹ-ն (սովորաբար պիտակների վրա նշված է որպես Sodium DNA, HP DNA կամ PDRN) կարող է լինել մաշկի երիտասարդ ու թարմ տեսքը պահպանելու գաղտնիքը: Դեմքի խնամքը սովորաբար առաջարկվում է բժշկական առողջարաններում՝ ավելի շատ կոլագեն արտադրելու, բջիջների շրջանառությունը մեծացնելու եւ պիգմենտացիայի ու բորբոքման դեմ պայքարելու համար:

лос.jpg (49 KB)

«Սակայն, ամենակարեւոր պատճառը, թե ինչու այս բաղադրիչը հանկարծակի հայտնի դարձավ, հավանաբար պայմանավորված է այն հանգամանքով, որ Ջենիֆեր Էնիսթոնը նշել է դրա մասին», - եզրափակել է նա:

Որո՞նք են սաղմոնի սերմի առավելությունները

Ըստ Peach & Lily-ի՝ սաղմոնի սերմնահեղուկից ստացված ԴՆԹ-ն «ունի հզոր վերականգնող հատկություն, որը գործում է ոչ թե մակերեսային մակարդակում, այլ ներթափանցում է մաշկի խորքերը եւ գործում ներսից՝ խթանելով բջիջների նորացումը, որն իր հերթին օգնում է ամրացնել մաշկն ու պահպանել դրա առաձգականությունը։ Ընկերությունը նաեւ պնդում է, որ նատրիումի ԴՆԹ-ն օգնում է կանխել կնճիռները եւ մաշկի վնասը՝ պաշտպանելով ուլտրամանուշակագույն ճառագայթներից:

лос1.jpg (41 KB)

Ըստ Jivaka Beauty կորեական կոսմետիկ վիրաբուժության եւ էսթետիկ ընկերության՝ ձկան ԴՆԹ-ն վերականգնում է մաշկի բջիջները եւ իր հերթին օգնում է բուժել պզուկների հետքերը, ձգել մաշկի ծակոտիները, պայծառացնել մաշկի երանգը եւ հարթեցնել հյուսվածքը:

Արդյո՞ք սաղմոնի սերմը գործում է

2017 թվականի մեկ ուսումնասիրություն ցույց է տվել, որ սաղմոնի սերմնահեղուկն օգնում է վերականգնել բջիջների վնասը, բուժել վերքերը եւ նվազեցնել բորբոքումը: Այլ ուսումնասիրություններ ցույց են տվել, որ սաղմոնի սերմնահեղուկում հայտնաբերված սպիտակուցներն օգնում են նվազեցնել ծերացման նշանները:



© NEWS.am STYLE