Երգիչ Անդրոյի երեւանյան համերգը չեղարկվել է

15:55   24 օգոստոսի, 2023

Հայտնի երգիչ Անդրոյի երեւանյան համերգը, որը նախատեսված էր օգոստոսի 30-ին, չեղարկվել է։ Այս մասին ինստագրամյան էջում հայտնել է համերգի կազմակերպիչ StageMuse ընկերությունը։ 

368163036_667432661725722_7396723464487677682_n.jpg (105 KB)

Հաղորդագրության մեջ նշվում է․ «Անդրոյի համերգը Երեւանում չեղարկվել է։ Ձեռք բերված տոմսերի գումարները կվերադարձվեն մոտակա օրերս»։

Հավելենք, որ Անդրոն ազգությամբ ադրբեջանցի երգիչ Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլի անդամներից է, ինչով պայմանավորված էլ երգչի՝ Երեւանում հանդես գալը հայ հանրության շրջանում բացասաբար էր ընդունվել։ Երգիչն ազգությամբ գնչու է, ծնվել է Կիեւում։ 



© NEWS.am STYLE