10:15 25 օգոստոսի, 2023Մոնիկա Բելուչին հայտնվել է Harper's Bazaar Spain-ի շապիկին։ 58-ամյա իտալացի դերասանուհին գլամուրային կերպարում ապշեցուցիչ տեսք ունի։

Նա նաեւ խոսել է Թիմ Բերթոնի հետ իր սիրավեպի մասին՝ այն անվանելով «հրաշալի»՝ ընդամենը շաբաթներ անց, երբ զույգը վերջապես հաստատեց, որ միասին է:

Մոնիկան կադրերից մեկում ներկայացել է սեւ թափանցիկ զգեստով։ Մեկ այլ լուսանկարում դերասանուհին ցուցադրել է իր սլացիկ կազմվածքը՝ տրիկոտաժե կոմբինեզոնով, որը լրացրել է էլեգանտ բաճկոնով ու սեւ բարձրակրունկ կոշիկներով։

Եվս մեկ ոճային կերպար՝ մոխրագույն ջեմփեր-զգեստով։

Մոնիկան ամսագրին պատմել է Թիմի հետ իր սիրավեպի մասին։ «Ես Թիմի [Բերթոն] մեջ գտա հրաշալի ոգի ու տպավորիչ հոգի: Խոսելով իր անձնական կյանքի մասին՝ Մոնիկան համբավը նաեւ անվանել է «երկսայրի սուր» ու բացահայտել, թե ինչպես է փորձում գաղտնի պահել իր կյանքի որոշ կողմերը։ «Փառքը երկսայրի սուր է, այն մեծ հետաքրքրասիրություն է առաջացնում եւ կարող է նաեւ հակասական զգացմունքներ առաջացնել», - բացատրել է նա: «Երբ ես չեմ աշխատում, սիրում եմ նորմալ կյանք վարել՝ գնում եմ խանութներ, աղջիկներիս դպրոց եմ տանում»։