Luxury-խնամք. փայփայեք ձեր մաշկը 24 կարատանոց ոսկով

16:19   25 օգոստոսի, 2023

Երբ Dior Beauty-ն այս տարի հայտարարեց իր Rouge Premier շրթներկի մասին, այն մեծ աղմուկ բարձրացրեց մի քանի պատճառներով: Նախ, այն անվանվեց որպես առաջին բարձր նորաձեւության շրթներկ, եւ երկրորդ՝ այն պարունակում է մաքուր 24 կարատ ոսկի: Ոսկու յուրահատուկ հատկությունները հայտնի են վաղուց։ Այն ունի հակաբորբոքային, երիտասարդացնող ու նույնիսկ հակաօքսիդանտ ազդեցություն:

Զարմանալի չէ, որ կոսմետիկ ընկերությունները փորձում են ներառել այս հրաշք նյութը գեղեցկության եւ մաշկի խնամքի միջոցների մեջ: Ահա դրանցից մի քանիսը, որոնք պարունակում են 24 կարատանոց ոսկի։

Dior Rouge Premier շրթներկ

ди.jpg (33 KB)

Dior Rouge Premier-ի շրթներկը համապատասխանում է բարձր նորաձեւությանը: Այն ունի թավշյա հյուսվածք եւ հարստացված է հիբիսկուսի էքստրակտով ու 24 կարատանոց ոսկով՝ խոնավացնելու եւ փայլ հաղորդելու համար:

0,8 մմ հաստությամբ ճենապակյա պատյանը, որը հատուկ պատրաստված է լեգենդար ֆրանսիական Maison Bernardaud կերամիկական տան կողմից սահմանափակ քանակությամբ, պարունակում է Dior-ի ամենահայտնի Toile de Jouy նախշերից մեկը: Շրթներկը հասանելի է 12 երանգներով։

La Prairie Pure Gold Radiance գիշերային բալզամ

balm.jpg (55 KB)

La Prairie-ի այս շքեղ ծիսական բալզամը պարունակում է 60 միկրոնանոց ոսկու նանոմասնիկներ, որոնք ոչ միայն փայլ են հաղորդում մաշկին, այլ նաեւ պարունակում են պեպտիդներ ու միկրոտարր պոլիֆենոլ: Միասին բաղադրիչները հարթեցնում եւ խոնավեցնում են մաշկը՝ տալով նրան ծավալ ու ավելի ամուր մակերեսային հյուսվածք: Այն նաեւ ունի դեմքի մերսման գործիք՝ միկրո շրջանառությունը բարելավելու համար:

Hollywood Gold 24k Instant Lifting Anti-Aging DMAE լիֆթինգ հակատարիքային քսուք

gold.jpg (53 KB)

Այս լիֆթինգ քսուքը միավորում է խնձորի ցողունային բջիջները, վիտամին E-ն եւ կոլոիդային ոսկին, որոնք օգնում են խթանել բջջային ֆունկցիան ու նվազեցնել բարակ գծերի տեսքը, մինչդեռ Marigold CO-ն օգնում է հաստ մաշկ ունենալ:

111Skin Rose Gold դեմքի դիմակ

skin.jpg (49 KB)

Այս թիթեղյա դեմքի դիմակները պարունակում են 24 կարատանոց ոսկի եւ դամասկոսյան վարդ՝ մաշկը փայլեցնելու եւ հանգստացնելու համար: Վիտամիններով, հանքանյութերով ու ֆլավոնոիդներով հագեցած՝ ազատ ռադիկալներից պաշտպանվելու համար՝ Damask Rose-ը հիանալի է մաշկի համար եւ մաքուր 24 կարատանոց ոսկու հետ միասին պետք է ակնթարթորեն էներգիա հաղորդի մաշկին՝ փայլուն տեսք ստանալու համար:

Rosegold Cosmetics 24K Gold Elixir

роза.jpg (24 KB)

Այս շիճուկը հարստացված է 24 կարատանոց ոսկով՝ օգնելու նվազեցնել մելազմայի հետեւանքով առաջացած պիգմենտային բծերը, ինչպես նաեւ ոչ քաղցկեղային շագանակագույն կամ կապույտ-մոխրագույն պեպենները եւ արեւից առաջացած բծերը:

Երբ ոսկին արձագանքում է ստորին էպիդերմիսի չորս բազալային բջիջների հետ, այն առաջացնում է նոր բջիջների արտադրություն, ինչը մաշկին տալիս է ավելի թարմ եւ առաձգական տեսք:

Cle de Peau Beaute Precious Gold Vitality Mask

mask1.jpg (63 KB)

Դեմքի դիմակը համատեղում է 24 կարատանոց ոսկին հատուկ մշակված լուսատուի հետ, որը պայքարում է ծերացման տեսանելի նշանների դեմ, ներառյալ բարակ գծերը: Նրա բաղադրության մեջ պարունակվող ամինաթթուներն ու բուսաբանական նյութերն օգնում են մաշկին աշխուժացած եւ պայծառ տեսք ունենալ:



© NEWS.am STYLE