Ո՞վ է առավել հակված դավաճանության

23:23   25 օգոստոսի, 2023

Ո՞վ է առավել հակված դավաճանության: Անկախ ամուսնական կարգավիճակից, տարիքից ու աշխարհագրական դիրքից, կան բազմաթիվ պատճառներ, թե ինչու են որոշ մարդիկ դավաճանում:

Ըստ Ashley Madison-ի՝ ամուսնացած մարդկանց համար նախատեսված ծանոթությունների կայքի, ճանապարհից շեղվող մարդկանց թիվ մեկ պատճառն այն է, որ նրանք սեռական բավարարվածություն չունեն: Հարցման համաձայն՝ 70%-ը որպես դավաճանության պատճառ նշել է սեռական անբավարավածությունը։ 26 %-ը եղել է պատահական կապերի որսորդ են եղել, իսկ 15%-ը բաց հարաբերությունների մեջ են եղել:

измена1.jpg (69 KB)

Բացի սեռական անբավարարվածության զգացումից, մոտ 23%-ն ասել է, որ իրենց զուգընկերները չեն բավարարում իրենց հուզական կարիքները:

Ինչպե՞ս են արդարանում դավաճանողները

Ոչ մի օրիգինալ բան մի սպասեք։ Օրինակ, ավստրալացիների մեծամասնությունն օգտագործում է «մինչեւ ուշ աշխատելու» հին պատրվակը: Եվս 28 տոկոսը պնդում է, որ հանդիպում է ընկերներին կամ ընտանիքի անդամներին, իսկ 23 տոկոսն ասում է իրենց զուգընկերներին, որ խմում են աշխատավայրում:

Այդուհանդերձ, 39%-ն իրականում իրենց հիմնական հարաբերությունները բնութագրել է որպես «երջանիկ»:

Ո՞ր մասնագիտությունների ներկայացուցիչներն են հակված դավաճանության

Կանայք

Բժշկական ասիստենտներ/բուժքույրեր

Գործազուրկներ

Ադմինիստրատորի օգնականներ

Ղեկավար պաշտոններ զբաղեցնողները

Ուսուցիչները

Տղամարդիկ

Ղեկավար պաշտոններ զբաղեցնողները

Ինժեներներ

Գործադիր տնօրեններ

Վաճառքի մենեջերներ

Շինարարներ

Այս նոր բացահայտումները հետեւում են Էշլի Մեդիսոնի ավելի վաղ կատարած ուսումնասիրությանը, որը վերացրեց ափսոսանքի եւ մեղքի զգացումը:

Ավելին, հետաքրքիր է, որ դավաճանողների մեծ մասը մեղքի զգացում չունի։

измена2.jpg (26 KB)

«[Մինչ] հանրաճանաչ լրատվամիջոցներում, հեռուստատեսային շոուներում, ֆիլմերում եւ գրքերում մարդիկ, ովքեր հարաբերություններ ունեն, զգում են բարոյական մեղք, մենք դա չենք տեսնում մասնակիցների այս ընտրանիում», - ասում է հետազոտության առաջատար հեղինակ Դիլան Սելթերմանը՝ Հոփկինսի համալսարանի հոգեբանության եւ ուղեղի գիտությունների ամբիոնի դոցենտ։

«Ափսոսանքի զգացումը ցածր էր։ Այս արդյունքները ներկայացնում են անհավատարմության ավելի բարդ պատկեր, քան մենք գիտեինք»:

Հետազոտությունն անցկացվել է հարցումների միջոցով մի քանի ամիս տարբերությամբ եւ ներառել հարցեր մոտ 2000 մասնակիցների վերաբերմունքի վերաբերյալ:



© NEWS.am STYLE