Լույս աշխարհ է եկել Ռոլանդ Գասպարյանի երկրորդ զավակը

09:39   25 օգոստոսի, 2023

«Ռեինկարնացիա» խմբի մենակատար Ռոլանդ Գասպարյանը երկրորդ անգամ հայր է դարձել: ԱՄՆ-ում ծնվել է Ռոլանդի ու Գայանե Հովհաննիսյանի դուստրը: Ուրախալի լուրով Ռոլանդը կիսվել է ինստագրամյան իր էջում ու նշել, որ փոքրիկը լույս աշխարհ է եկել օգոստոսի 16-ին:

IMG_8500.jpeg (80 KB)

«Բարով եկար իմ Արեւ-Արիա Գասպարյան»,-գրել է երաժիշտը՝ ավելացնլով «շնորհակալություն» եւ «սեր կա» հեշթեգերը:

Հավելենք, որ երգչի կինը հենց դստեր ծնվելու օրն էր հայտնել երկրորդ հղիության մասին. «Սպասում ենք քեզ, մեր երկրորդ հրաշք»,-ընտանեկան լուսանկարին կից գրել էր Գայանեն:

IMG_8502.jpeg (128 KB)

Զույգի ավագ դուստրը ծնվել է 2016 թ-ին:



© NEWS.am STYLE