Նա վերադարձավ․ Nemra-ն ներկայացրել է Daisy տեսահոլովակի երկրոդ մասը՝ A Letter From Daisy

10:05   26 օգոստոսի, 2023

Nemra ռոք խումբը ներկայացրել է նոր տեսահոլովակ։ Ինչպես խոստացել էին խմբի անդամները՝ Daisy երգն ու տեսահոլովակն ունեցան շարունակություն։ A Letter From Daisy՝ կոչվում է նոր ստեղծագործությունը, որի խոսքերի եւ երաժշտության հեղինակը խմբի կիթառահար Վասպուր Եղիազարյանն է, մինչդեռ Daisy-ն հեղինակել էր Nemra-ի վոկալիստ-կիթառահար Վան Եղիազարյանը։ 

A Letter From Daisy երգի տեսահոլովակի ռեժիսորը կրկին Մարիամ Գեւորգյանն է։ Ինչպես փաստում են նաեւ խմբի երկրպագուները՝  Դեյզիի վերադարձը դրական է ստացվել, ինչին նպաստել է նաեւ այս երգի տրամադրությունը։ Ինչպես նախորդ տեսահոլովակում, այս մեկում եւս հերոսուհուն մարմնավորում է Լիլիթ Իսպիրյանը։ 



© NEWS.am STYLE