Տոմսի դիմաց դաջվածք․ Ավստրիան առաջարկում է անվճար երկաթուղային ճանապարհորդություն

19:44   28 օգոստոսի, 2023

Համարձակ ուղեւորները, որոնք իրենց վրա կդաջեն ավստրիական նոր երկաթուղային քարտեզը, մեկ տարի կարող են անվճար ճանապարհորդել։ 

Klimaticket-ի կամ կլիմայական տոմսի գործարքն առաջարկվել է «կանաչների» կուսակցության պատգամավոր եւ Ավստրիայի կլիմայի նախարար Լեոնորա Գեւեսլերի կողմից: Նա ներկայացրել է նախաձեռնության մանրամասները հանգստյան օրերին երաժշտական ​​փառատոնի ընթացքում։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը:

Նրա դաջվածքը ժամանակավոր էր, սակայն փառատոնի վրանն առաջարկում էր անվճար գնացքի տոմսեր առաջին երեք խիզախներին՝ Klimaticket բառը դաջվածք անելու դիմաց։ Դաջվածքի սրահի pop-up-ն ուներ պաստառ, որի վրա գրված էր «Aktion geht unter die Haut», եւ այն հայտնվել է այս ամառ մի քանի միջոցառումների ժամանակ:

Գերմանալեզու Salzburger Nachrichten թերթը հայտնել է, որ հանգստյան օրերին առաջարկից օգտվել է վեց մարդ, իսկ անցյալ ամիս Electric Love փառատոնի մոտ 30 մասնակից։



© NEWS.am STYLE