24-ամյա գերմանացին այնքան «չի սիրում» մարդկանց, որ ցանկանում է հնարավորինս տարբերվել

22:21   28 օգոստոսի, 2023

24-ամյա գերմանացի Դենի Էնգլերտն այնքան «չի սիրում» մարդկանց, որ որոշել է արտաքինի արմատական ​​փոփոխությունների դիմել՝ մարդուն հնարավորինս քիչ նման լինելու համար։ Հիմա փողոցում անծանոթները խուսափում են նրանից՝ բաչականչելով «սատանա»։

гобл.jpg (66 KB)

Էնգլերտը, ով իրեն անվանում է «Obsession», պատված է դաջվածքներով եւ պիրսինգներով։ Նա նաեւ փոփոխել է մարմնի մասերը՝ ավելի շատ գոբլինի տեսք ունենալու համար, այդ թվում՝ տրանսդերմալ իմպլանտներ, որոնք հիշեցնում են եղջյուրներ, սուր ականջներ եւ ատամներ:

«Ես չեմ սիրում մարդկանց... Այն, ինչ նրանք անում են միմյանց եւ այն աշխարհի հետ, որտեղ ապրում են», - ասել է գերմանացին Jam Press-ին: «Ես ուզում եմ ինքս ինձ փոխել այնքան, որ ինձ չընկալեն որպես մարդ»։

гобл1.jpg (62 KB)

Էնգլերտը փոփոխությունների մեծ մասն ինքն է կատարում (բացառությամբ իմպլանտների) կամ դիմում է իր ընկերների օգնությանը՝ արդյունավետորեն նվազեցնելով ծախսերը: «Արդեն բավական ժամանակ է, ինչ ուսումնասիրում եմ մարմնի մոդիֆիկացիան, եւ իմ ընկերները գալիս են ինձ մոտ՝ պիրսինգների, մարմնի փոքր փոփոխությունների համար», - պատմել է նա։

гоблин2.jpg (99 KB)

Թեեւ երիտասարդի ընտանիքի անդամներին «դա այնքան էլ դուր չի գալիս»,  սակայն նրանք աջակցում են նրան, մինչդեռ անծանոթները կարող են դաժան լինել՝ բղավելով, որ նա «սատանայի» կամ «էմոի» տեսք ունի։

Այնուամենայնիվ, նման միջադեպերը զսպող գործոն չեն Էնգլերտի համար, ով ասել է, որ դա «ուղղակի ավելացնում է մարդկային ռասան չսիրելու պատճառների ցանկը»: «Ինձ չի հետաքրքրում, թե ուրիշներն ինչ են մտածում եւ ասում իմ արտաքինի մասին, քանի որ ես դա անում եմ ինձ համար»,- ասել է նա։



© NEWS.am STYLE