14:43 23 դեկտեմբերի, 2013Ռուսական ճանաչված երգչուհի Վիկտորիա Դայնեկոն համերգի փորձի ժամանակ հոսանքահարվել է: 26-ամյա արտիստուհուն շտապ օգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց: Նրա մոտ ցնցում եւ հիստերիա է եղել:
«Дни»-ի փոխանցմամբ, Դայնեկոն պետք է ելույթ ունենար ռուսական համերգասրահներից մեկում: Արտիստուհին նախապես եկել էր՝ ելույթին պատրաստվելու համար: Երբ նա դիպել է դիմահարդարման սենյակի լուսավորման սարքերին՝ լույսն ավելի վառ դարձնելու համար, հանկարծակի հոսանքահարվել է:
Վիկտորիան գիտակցությունը չի կորցրել, սակայն նրա մոտ ցնցումներ եւ հիստերիա է սկսվել: Որոշվել է անմիջապես շտապ օգնություն կանչել: Heat.ru-ի հաղորդմամբ, ժամանած բժիշկները երգչուհուն կաթիլային են միացրել, այնուհետեւ տեղափոխել զինվորական կլինիկական հոսպիտալ:
«Арена» ակումբում հոսանքահարվելուց քիչ մնաց մահանայի: Ուժեղ հարված եմ ստացել երկու ձեռքերիս էլ: Առջեւում երկու համերգ ունեմ, իսկ բժիշկները պնդեցին, որպեսզի ինձ վերակենդանացման բաժանմունք տեղափոխեն»,- ավելի ուշ իր միկրոբլոգում երկրպագուներին հաղորդել է Վիկտորիա Դայնեկոն:
Երգչուհին նաեւ հայտնել է, որ իրեն ավելի լավ է զգում:
«Շատ էի վախեցել: Ես ընդամենն ուզում էի կարգավորել սենյակի լուսավորությունը: Ափսոս, որ ստիպված եղանք հետաձգել համերգը: Այն պետք է մեկնարկեր 20.30-ին, բայց այդ ժամին ես արդեն հիվանդանոցի ճանապարհին էի»,- պատմել է Դայնեկոն: