Սոնա Մովսեսյանը՝ Քոնան Օ'Բրայենի հետ աշխատելու եւ «աշխարհի ամենավատ օգնական» մականունի մասին

23:02   29 օգոստոսի, 2023

Սոնա Մովսեսյանը երկար ճանապարհ է անցել Քոնան Օ'Բրայենի թոք-շոուներում եւ փոդքասթներում՝ հումորային «աշխարհի ամենավատ օգնական» մականունից մինչեւ փոդքասթի հաղորդավար ու հեղինակ դառնալը։ Այս մասին գրում է  Armenian Mirror-Spectator-ը։

Մովսեսյանն Օ'Բրայենի օգնականն է «Քոնան Օ'Բրայենին ընկեր է հարկավոր» փոդքաստում: Այն iTunes-ում ամենաշատ ներբեռնվողներից մեկն է։ Այն պարբերաբար մտնում է լավագույն 20-յակ եւ ներբեռնվել է առնվազն 250 միլիոն անգամ:

Օ'Բրայենն ու Մովսեսյանը միշտ թողնում են վիճաբանող քույր ու եղբոր տպավորություն, որոնք գաղտնի պաշտում են միմյանց:

сона.jpg (84 KB)

«Երբ ես առաջին անգամ սկսեցի աշխատել նրա [Օ'Բրայենի] մոտ, ճնշված էի: Ես աշխատել եմ հեռուստատեսային լեգենդի համար: Ես շատ էի ուզում, որ նա հպարտանա ինձնով։ Անցել է 14 տարի։ Մեր հարաբերությունների փոփոխության ցուցանիշն այն է, որ նա դարձավ իմ երկվորյակ տղաների կնքահայրը»,- ասել է Մովսեսյանը։ «Մենք շատ ենք մտերմացել, ասես, ընտանիք լինենք։ Ես այեւս օգնական չեմ, այլ ավելի շուտ շոուի համահաղորդավար: Նա ինձ համար փոխնակ եղբոր պես է։ Ես նրան անընդհատ ուղարկում եմ իմ երեխաների տեսանյութերն ու լուսանկարները: Կարծում եմ, կարելի է վստահորեն ասել, որ մեր հարաբերությունները ղեկավարից եւ օգնականից հասել են քույր-եղբոր աստիճանի»։

sn.jpg (27 KB)

Մովսեսյանն իրեն հպարտորեն անվանում է «աշխարհի ամենավատ օգնականը» եւ խաղում է անբանի կերպար, թեեւ դա, իհարկե, հեռու է իրականությունից։ Նրա սառնասրտությունը լավ հակադրվում է ավելի էմոցիոնալ Օ'Բրայենի հետ:

Օ'Բրայենի երկրպագուներն առաջին անգամ տեսան Մովսեսյանին TBS շոուում։ Սոնան նման ռեալիթի շոուի երկրպագու է, ի տարբերություն Օ՛Բրայենի, ով նախընտրում է լուրջ պատմական գրականություն։

Խոսելով իր փոդքասթի հանրաճանաչության մասին՝ Մովսեսյանը նշում է. «Կան դեպքեր, երբ մենք կենդանի շոու ենք անում, օրինակ՝ Նյու Յորքի Beacon Theatre-ում կամ Լոս Անջելեսի Wiltern-ում, եւ հազարավոր մարդիկ դիտում են այն։ Եվ հետո հասկանում ես, թե որքան հայտնի է այն»:

«Լինում են պահեր, երբ ես զգում եմ, որ հոգիս հեռանում է իմ մարմնից, եւ ես պարզապես նայում եմ ինքս ինձ ու հարցնում, թե ի՞նչ ես անում, երբ խոսում ես Սթիվեն Քոլբերտի հետ 3000 մարդկանց ներկայությամբ»:

Նրան զարմացնում է նաեւ այն փաստը, որ մարդիկ ճանաչում են նրան։ «Երբեմն ես գնում եմ զբոսանքի, եւ ինչ-որ պատահական մարդ ինձ հարցնում է, թե ինչպես են Մայքին եւ Չարլին (Սոնայի որդիները)»:

«Պոդքաստը հայտնի է Քոնանի շնորհիվ: Մարդիկ նկատում են, թե որքան զվարճալի է նա։ Այս ամենն առանց սցենարի է տեղի ունենում: Այն ամենն, ինչ նա ասում է, ծնվում են հենց այդ պահին։ Նույնիսկ 14 տարի անց, նայելով նրան, թե ինչ է մտածում, ես հարցնում եմ. «Ինչպե՞ս է Բրայանն այդպես աշխատում: Ինչպե՞ս է դա տեղի ունենում»: Իսկապես անհավատալի է դիտելը»:

Օ'Բրայենի եւ Մովսեսյանի միջեւ այդքան լավ հարաբերությունների պատճառներից մեկը Օ'Բրայենի անուղղակի վստահությունն է Սոնայի հանդեպ, քանզի աղջիկը նրա կողքին է եղել ու  աջակցել, երբ շրջապատող աշխարհը քանդվում էր:

Ուղեւորություն Հայաստան

Օ'Բրայենը նաեւ հաճախակի մասնակցում է ճամփորդական շոուի, որն իր նկարահանող խմբին տանում է աշխարհով մեկ՝ Կուբայից Գանա եւ Մեքսիկայից Իսրայել։ 2015 թվականին Հայաստանում նկարահանվել է դրա լավագույն դրվագներից մեկը։

Դիտել թե ինչպես է բարձրահասակ Օ'Բրայենին փորձում պարել հայկական ավանդական տարազով Գառնիի տաճարի դիմաց կամ սովորում հայերեն արտահայտություններ, անգին է: Ճանապարհին նրանք այցելել են խնամու, որպեսզի ամուսին գտնեն այն ժամանակ միայնակ Մովսեսյանի համար, ինչպես խնդրել էր նրա տատիկը Լոս Անջելեսից խմբի մեկնելուց անմիջապես առաջ:

«Ես մտածում եմ այն ​​ամենի մասին, ինչ արել եմ Քոնանի հետ, սա այն է, ինչով ես ամենից շատ հպարտ եմ: Մինչ օրս լինում են պահեր, որ ինձ սյուրռեալիստական ​​են թվում։ Օրինակ՝ այն փաստը, որ ես առաջին անգամ Հայաստան ճամփորդության եմ մեկնել Քոնան Օ'Բրայենի հետ…»:

Շոուն բազմաթիվ դրական փոփոխություններ է մտցրել Մովսեսյանի կյանք։ «Քչերը գիտեն, որ այս դրվագից հետո ես ռմբակոծվեցի Facebook-ում ընկերների հարցումներով: Վեց ամիս անց ես գնացի Կոմիկոն (կոմիքսների համաժողով) եւ հանդիպեցի ամուսնուս։ Նա այն մարդկանցից էր, ով ընկերության հայտ էր ուղարկել Facebook-ով։ Այնպես որ, ինչ-որ առումով այս դրվագը պատասխանատու է ոչ միայն իմ ամուսնության, այլեւ ընտանիքիս համար»:

сона2.jpg (45 KB)

Այդ ժամանակից ի վեր Մովսեսյանը դեռ չի եղել Հայաստանում, սակայն նշել է, որ շատ է ցանկանում գնալ այնտեղ, հատկապես, որ ամուսինը՝ Տակը, Հայաստանից է։ Նրա ընտանիքը տեղափոխվել է ԱՄՆ, երբ նա 11 տարեկան էր: «Երբ [երկվորյակները] մեծանան, ես անպայման ուզում եմ ընտանիքիս հետ մեկնել ճանապարհորդության», - ասել է նա: «Ես իսկապես անհամբեր սպասում եմ վերադառնալուն, առանց տեսախցիկների հետապնդման»:

Մովսեսյանի առաջին գիրքը՝ «Աշխարհի ամենավատ օգնականը», արժանացել է շատ լավ գրախոսականների եւ հայտնվել «New York Times»-ի բեսթսելլերների ցանկում:



© NEWS.am STYLE