Լակոնիկություն եւ տոտալիտարիզմ Լիլիթ Հակոբյանի «Heartless» պարային ներկայացման մեջ

21:02   29 օգոստոսի, 2023

Երեւանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնում ժամանակակից պարի միջազգային փառատոնից հետո ներկայացվեց «Armenian Showcase» ծրագիրը, որի շրջանակներում ցուցդրվեցին հայ անվանի պարուսույցների ստեղծագործությունները, դեբյուտային բեմադրությունները, ինչպես նաեւ երկու հայ-արտասահմանյան պրեմիերաներ։

тан1.jpg (20 KB)

Ներկայացման ծրագրում ընդգրկված էր 5 կատարում հայկական պարախմբերից։ Այսպիսով ցուցադրվեցին հետեւյալ ներկայացումները. Արա Ասատուրյան «Prayer for a Sole Cello», Վալերիա Կասպարովա «Honour», Վալերիա Կասպարովա «God is love», Անահիտ Թորոսյան «Summer night», Թագուհի Մարկոսյան «Chaos», Անի Դավթյան «Parallels», Արշավիր Մուրադյան «Հոգու ունայնություն»։

тан3.jpg (16 KB)

Տարբեր պարախմբեր ներկայացրեցին իրենց բեմադրությունները. նրանք եւ՛ փորձառու բալետի թատերախմբեր էին, եւ՛ երիտասարդ պարողներ, որոնք նոր են զարգանում այս ստեղծագործական ճանապարհով, եւ, իհարկե, ազգային ավանդական Տարազի դասական պարը բավական չէր:

тан2.jpg (23 KB)

Փառատոնի շրջանակում համագործակցության ընթացքում ներկայացվեց երկու գործ՝ սա «Between us» ստեղծագործությունն է՝ մակեդոնացի պարուսույց Իգոր Կիրովի կողմից հայկական պարային խմբի համար ստեղծված բեմադրություն. ինչպես նաեւ Լիլիթ Հակոբյանի «Heartless» պիեսը, որը բեմադրվել է Սանկտ Պետերբուրգի «Kannon Dance Theatre» խմբի համար, որը դարձավ, թերեւս, հայկական ծրագրի լավագույն ներկայացումը։ Հենց նրան պետք է հատուկ ուշադրություն դարձնել։

тан5.jpg (24 KB)

Պարային ներկայացումը համատեղում է շարժման բարձր տեխնիկան էլեկտրոնային հարվածների ռիթմի հետ։ Պարի ժամանակ հնչում է դինամիկ էլեկտրոնային երաժշտություն, որի ռիթմով շարժվում է պարողների ողջ խումբը։ Զսպված լույսը, թեթեւ մշուշը, զգեստների մուգ կապույտ գույնը եւ պարողների խիստ փորձված, գրեթե ապակե տեսքն այն է, ինչ առաջինը տեսնում է դիտողը:

тан6.jpg (15 KB)

Երաժշտության եւ խորեոգրաֆիայի բացարձակ սինխրոնիան անմիջապես գրավում է ուշադրությունը, իսկ արագ ու եռանդուն շարժումներն ակնթարթորեն գրավում են աչքը՝ ստիպելով հրաժարվել թարթելուց՝ որսալու պարողների յուրաքանչյուր շարժումը:

тан7.jpg (21 KB)

Ռիթմիկ եւ կրկնվող շարժումներն ակամա առաջացնում են դրանք դիպչելու ցանկություն: Իր տեխնիկայի եւ վիրտուոզության շնորհիվ «Heartless» պիեսը կարելի է անվանել տոտալիտարիզմի փիլիսոփայության՝ պարով արտահայտված դեսպան։

тан8.jpg (18 KB)

Պարողների խորեոգրաֆիան հիշեցնում է ինչ-որ սամուրայի մարտարվեստը՝ ընդգծելով այս մոտիվը վերջին տեսարանով, որում, արդեն լիակատար լռության մեջ, պարողները շարունակում են կրկնել ցիկլային շարժումները, որոնք ուղեկցվում են երգչախմբի սուր, ռիթմիկ ձայներով։

тан9.jpg (24 KB)

Չափից դուրս թատերականության, կանխամտածված դրամայի, կեղծ ողբերգության եւ հավակնոտության բացակայությունն այն է, ինչն առանձնացնում է «Heartless» պարը եւ ակնթարթորեն սիրահարվում նրա հակիրճությանը եւ լակոնիզմին:

 

 Ռեգինա Մելիքյան

Լուսանկարները՝ Միխայիլ Բուրցեւ



© NEWS.am STYLE