Bulgari-ն ստիպել է ժամանակին կանգ առնել․ ներկայացվել են Monete Catene Dual Time ապշեցուցիչ ժամացույցները

17:17   30 օգոստոսի, 2023

Bulgari-ի շնորհիվ հայտնվել է ժամացույց, որը ստիպում է ժամանակին կանգ առնել։ Խոսքը մոդել Monete Catene Dual Time-ի մասին է։

Ոսկերչական տունը ստեղծել է մի տպավորիչ իր՝ ոգեշնչված 1970-ականների ուղղանկյուն ժամացույցներով։ Ամենագրավիչ դետալը․ երկու լայն ապարանջանի առկայություն տարբեր գույների սլաքներով, որոնք ցույց են տալիս ժամանակը երկու տարբեր ժամային գոտիներում: Bulgari ժամացույցները դեղին ու վարդագույն ոսկու, ինչպես նաեւ բագետի (21,76 կարատ) ու փայլուն կտրվածքով ադամանդների (20,80 կարատ) համադրություն են:

булгари1.jpg (90 KB)

Հմայքն ընդգծվում է պատյանի կողքերում։ Պատյանում ներկայացված է մետաղադրամ, որտեղ պատկերված են կայսր Սեպտիմիուս Սեւերոսը (մ.թ. 193-211 թթ.) եւ նրա կինը՝ Յուլյա Դոմնան։ Monete Catene-ն իր անունը ստացել է շղթայական ապարանջանի բարդ դիզայնից:

Ապարանջանն ունի հինգ շարք օղակներ, որոնք պահվում են մեկ ճարմանդներով՝ պատրաստված սպիտակ ոսկու ձուլակտորներից, որոնք պատված են ադամանդներով: Ժամացույցում օգտագործված է Piccolissimo BVL 100 մեխանիզմ՝ ստեղծված սեփական ուժերով, որը հանդիսանում է ամենափոքր կլոր մեխանիզմը։

булагри2.jpg (118 KB)

30-ժամյա էներգիայի պաշարով ժամագործության այս գլուխգործոցը կյանքի է կոչում անցած դարաշրջանը՝ անզուգական վարպետությամբ՝ համատեղելով բարձր ոսկերչական եւ նուրբ ժամագործության փորձը:



© NEWS.am STYLE