10:16 30 օգոստոսի, 2023Քիմ Քեթրալը հայտնվել է հունական Vogue-ի շապիկին։ Դերասանուհին հարցազրույց է տվել, որում պատմել է, թե ինչ խնդիրների են բախվում ժամանակակից կանայք։

Լրագրողների հետ զրույցում դերասանուհին բացահայտ խոսել է այն մասին, որ իր համար հեշտ չի եղել մեծ էկրան վերադառնալը։ «Վաթսունն անց կանանց ամենամեծ խնդիրն (դերասանուհին 67 տարեկան է խմբ.) աշխատավայրում պահանջնված լինելն է, իրենց ճիշտ ներկայանալը, ակտուալ մնալը։ Մայրս միշտ օրինակ է եղել ինձ համար։ Թեեւ նա երբեք չկարողացավ գտնել այնպիսի աշխատանք, որը կուրախացներ իրեն։ Երկար ժամանակ նա դեպրեսիայի մեջ էր եւ տառապում էր միայնությունից, բայց միշտ համառ էր»,- հայտարարել է նա։

Հիշեցնենք, որ Սամանտա Ջոնսը, ում մարմնավորում էր Քիմ Քեթրոլը, հայտնվեց «Եվ հենց այնպես» ֆիլմի վերջին դրվագում։ Արտասահմանյան մամուլը գրել էր, որ դերասանուհին չի ցանկանում նկարահանվել սերիալում Սառա Ջեսիկա Փարքերի հետ վեճի պատճառով, որը տեղի է ունեցել դեռևս 2018 թվականին։ Այնուամենայնիվ, Քիմի սիրտը հալվել է։ «Ես կարծում էի, որ եթե վերադառնամ, պետք է վերադառնամ Սամանթայի ոճով։ Եվ մենք դա արեցինք», - ավելի վաղ իր վերադարձը մեկնաբանել էր դերասանուհին։