Աշնանային սրացում. Ֆիլիպ Կիրկորովը մերկ մարմնին կրել է վարդագույն փետուրներով թիկնոց

14:15   30 օգոստոսի, 2023

Ռուս երգիչ Ֆիլիպ Կիրկորովը պլաստիկ վիրահատությունից հետո պարծենում էր հարթ պրեսով։

Իր Instagram-ում նա տեսանյութ է հրապարակել, որում ռուսական էստրադայի արքան Dolce & Gabbana-ի շորտերով, փետուրներով վարդագույն գլխարկով եւ նմանատիպ թիկնոցով վազում է մարզադաշտով Florence + The Machine «Dog Days Are Over» երգի հնչյունների ներքո։

«Առաջարկում եմ փակել չելենջը։ Ամառը պարզապես հեռանում էր ... վազել աշնան հետեւից », - տեսանյութը մակագրել է Ֆիլիպը։

«Գժանոց», «Փետուրներով հրաշք», «Տարօրինակ կերպար», «Ամենեւին էլ ոճային չէ», «Շատ երիտասարդ եւ տաքարյուն», «Հարկավոր չեն նման փորձարկումներ», «Թութակի պես փետուրներ»,- գրել են սոցցանցերի օգտատերերը։



© NEWS.am STYLE