«Գահերի խաղը» սերիալի հիման վրա խաղ կթողարկվի

17:12   31 օգոստոսի, 2023

«Գահերի խաղը» սերիալն ավարտվել է 2019 թվականին, սակայն Վեստերոսի ապագան դեռ որոշվում է Zynga-ի նոր խաղում։ Կալիֆոռնիայում գործող խաղերի մշակողն աշխատում է Game of Thrones: Legends-ի ռելիզի վրա, որը թողարկվելու է հաջորդ տարի:

Խաղացողները կստանձնեն Վեստերոսի առաջնորդի դերը, ով պետք է զարգացնի իր հմտությունները, մշակի մարտավարություն եւ ռազմավարություն, որպեսզի հաղթի սերիայի տիեզերքի թշնամիներին:

Խաղում կհայտնվեն «Գահերի խաղի» եւ դրա «Վիշապի տան» սպին-օֆֆի սիրված հերոսները՝ Ջոն Սնոուն, Ռեյնեերա Թարգարիենը, Սանսան եւ Արյա Սթարքը: Խաղացողները պետք է կատարեն առաքելություններ, որպեսզի ավարտեն սյուժեի գիծը:



© NEWS.am STYLE