Լուվրը, համագործակցելով Lancome-ի հետ, ներկայացրել է դիմահարդարման եւ մաշկի խնամքի միջոցների հավաքածու, որը կոչվում է «Beauty Is a Living Art ». նպատակն է ցուցադրել գեղեցկության բազմազան տեսակները:
Համագործակցության շրջանակում ներկայացվել է վեց ապրանք, որոնք ներառում են ստվերաներկերի գունապնակ հինգ երանգներով, չորս երանգի շրթներկ եւ դեմքի շիճուկ. բոլորը փաթեթավորման վրա պարունակում են Լուվրի արվեստի գործեր:
Համաշխարհային Lancôme ապրանքանիշի նախագահ Ֆրանսուազ Լեհմանը նշել է, որ համագործակցությունը նպատակ ունի կանանց նոր հեռանկարներ տալ իրենց ստեղծագործական ժառանգության վերաբերյալ եւ շեշտել այն փաստը, որ գեղեցկությունը մշտապես զարգանում է: Լուվրի նախագահ եւ տնօրեն Լորենս դե Կարսեն ավելացրել է, որ այս համագործակցությունն ընդգծում է Լուվրի հավաքածուներում հայտնաբերված ձեւերի բազմազանությունը եւ մշակույթների ու քաղաքակրթությունների միջեւ երկխոսությունը, որը գերազանցում է ժամանակն ու աշխարհագրությունը:
Lancome x Louvre «Beauty Is A Living Art» հավաքածուն հասանելի է միայն սահմանափակ ժամանակով: Գները տատանվում են $35-ից $89-ի սահմաններում: