Շրթներկ՝ 200 դոլարով․ Chanel Beauty-ն ցնցել է կոսմետիկայի շուկան

16:20   1 սեպտեմբերի, 2023

Շրթներկ՝ 200 դոլարով․ անհավանակա՞ն է։ Անկասկած։ Սակայն Chanel Beauty-ն ցնցել է կոսմետիկայի շուկան իր՝ վերջերս թողարկված 31 Le Rouge շրթներկի հավաքածուով, որը մամուլի ուշադրությունը գրավել է իր գնով:

31 Le Rouge հավաքածուն ներառում է 12 վառ աշնանային երանգներ՝ կարմիրից մինչեւ փոշոտ վարդագույն։ Բացի այդ, Chanel Beauty-ն իր շրթներկերի համար առաջին անգամ օգտագործում է ապակե փաթեթավորում։ Էկոլոգիապես մաքուր ապակե կորպուսն ունի երեսպատ դիզայն, որը հիշեցնում է Փարիզի Կամբոն փողոցի սանդուղքի հայելիները: 

Chanel Beauty-ի 31 Le Rouge շրթներկն արժե 195 դոլար, այն կարելի է ձեռք բերել բրենդի կայքից։



© NEWS.am STYLE