Gucci FW23 արշավը հիշեցնում է Թոմ Ֆորդի ժամակաշրջանը

14:51   1 սեպտեմբերի, 2023

Փետրվարին Gucci-ն վերադառնում է Միլանի Նորաձևության շաբաթ՝ ներկայացնելու թիմի աշուն/ձմեռ 2023 հավաքածուն՝ Sabato De Sarno-ի սեպտեմբերյան դեբյուտից առաջ: Հավաքածուն նուրբ հարգանքի տուրք էր նորաձեւության տան անցյալին ու ներկային, միաժամանակ՝ համարձակ հայացք ապագային:

Фотоколлаж (38).jpg (54 KB)

Gucci-ի աշուն/ձմեռ 23 գովազդային արշավը հիմնված է պոդիումի պատմական փուլի վրա եւ հիշեցնում է Թոմ Ֆորդի՝ 1994-2004 թթ կառավարման շրջանը: Բրիտանացի լուսանկարիչ Դեյվիդ Սիմսի կադրերում մոդելներ Վիտտորիա Սերետտին, Աբուբակար Կոնտեն եւ Բրանդո Էրբան կենտրոնական տեղ են զբաղեցնում Միլանում Gucci-ի գլխավոր գրասենյակում:

Фотоколлаж (40).jpg (45 KB)

Արշավը ներկայացնում է Gucci-ի ֆիրմային ոճը՝ վինտաժային մոտիվները համադրելով 90-ականների մոտիվների հետ, որոնք առաջին տեղում են դնում «գլամուրը»:

Фотоколлаж (41).jpg (36 KB)

Իտալացի մոդել Սերետին առաջին անգամ հայտնվել է պոդիումին․ փոքրիկ բիկինի-տոպ՝ կրծքին շողացող «GG» տարբերանշաններով: Նա շքեղություն է հաղորդում մորթով պատված զգեստներով՝ V տեսքի կտրվածքներով, եւ պատրաստ է պարահրապարակ մտնել թափանցիկ կարմիր տոպերով, կիսաշրջազգեստով եւ կաթիլային զարդերով:

Фотоколлаж (43)-1.jpg (44 KB)

Կոնտեն եւ Էրբան, ընդհակառակը, ցուցադրում են Gucci FW23 տղամարդկանց հագուստը՝ մեծ չափսերի կոստյումներ, բրդյա վերնահագուստ եւ ջինսե տաբատ:

Фотоколлаж (39)-1.jpg (34 KB)

Այս սեզոնի արխիվներից է նաեւ Gucci Horsebit Chain պայուսակը, որն առաջին անգամ ներկայացվել է Թոմ Ֆորդի 2003 թվականի աշուն/ձմեռ Gucci հավաքածուում: Աքսեսուարը պահպանում է իր դասական երկրաչափական ձեւը եւ զարդարված է Horsebit խոշոր ամրակով, որն առաջին անգամ հայտնվել է ապրանքանիշի կոշիկների վրա 1953 թվականին:

Фотоколлаж (42).jpg (55 KB)

Կրկնակի ուսադիրները թույլ են տալիս այն կրել բազմաթիվ տարբերակներով: Առկա են փայլփլուն արծաթագույնը, կաշվից եւ դեղին մորթուց պատրաստված տարբերակները:



© NEWS.am STYLE