Նանուլի աշակերտական կերպարն ու առաջին օրը դպրոցում (ֆոտո/վիդեո)

15:05   1 սեպտեմբերի, 2023

Երգչուհի ու պարուհի Նանուլը, ինչպես շատ աշակերտներ, այսօր սկսել է իր ուսումնական տարին։ Նանուլը դպրոցից լուսանկարներ է տեղադրել՝ շնորհավորելով մյուս դպրոցականների Սեպտեմբերի 1-ը։

«Արդեն 8-րդ դասարան։ Շնորհավորում եմ բոլորին նոր ուսումնական տարվա կապակցությամբ՝ մաղթելով կանաչ ճանապարհ եւ նոր ձեռքբերումներ»,-հրապարակմանը կից գրել է երգչուհին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от (@nanulofficial)

Գիտելիքի օրվա առթիվ Նանուլը դպրոց է հաճախել սեւ ու սպիտակ դասական գույների մեջ։ Նա կրում է ապիտակ օձիքով սեւ զգեստ, սեւ պայուսակ, սեւ ու սպիտակ գույների սպորտային կոշիկներ՝ սպիտակ զուգագուլպաներով։ Սանրվածքի առումով եւս երգչուհին նախընտրել է պարզությունը՝ նախապատվությունը տալով արձակված մազերին։ 



© NEWS.am STYLE