«Մանկական Եվրատեսիլ 2022»-ում Հայաստանի ներկայացուցիչ Նարեի ոճային դպրոցական look-ը (ֆոտո)

11:25   2 սեպտեմբերի, 2023

Էլ ե՞րբ, եթե ոչ այս շրջանում, ամենաարդիականը պետք է լինեն դպրոցական կերպարները։ Հայտնի դպրոցականները հետ չեն մնում թրենդներից։ Նարե Ղազարյանը, որը «Մանկական Եվրատեսիլ 2022»-ում ներկայացնում էր Հայաստանը, այս տարի տեղափոխվել է 10-րդ դասարան։ Այս առիթով մրցույթի 2-րդ հորիզոնականը զբաղեցրած երգչուհին Instagram-ում նոր լուսանկարներ է տեղադրել՝ ցուցադրելով իր ինքնատիպ կերպարը։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Nare (@nareghazaryann)

«Իմ 10-րդ Սեպտեմբերի 1-ը՝ արդեն ավագ դպրոցում»,-գրել է Նարեն, որն աշակերտական ավանդական սեւի ու սպիտակ գույների համադրությանն ավելացրել է բաց մորեգույնը։ Երգչուհին դպրոցական վերնաշապիկի ու վանդակավոր կսաշրջազգեստի հետ կրում է մորեգույն բաճկոն, սպիտակ սպորտային կոշիկներ ու շախմատային պրինտով զուգագուլպաներ՝ կիկին մորեգույնի ու սեւի համադրությամբ։ Հետեւորդներին դուր է եկել Նարեի լուքը․ «Նա միշտ տարբերվող մոտեցում է ցուցաբերում դպրոցական համազգեստին, եւ ինձ դուր է գալիս նրա ոճը»,-գրել է օգտատերերից մեկը։ 



© NEWS.am STYLE