Yerevan Music Night միջոցառումը չեղարկվել է

10:05   2 սեպտեմբերի, 2023

Հաշվի առնելով սեպտեմբերի 1-ի առավոտյան Հայաստանի սահմանին տեղի ունեցած դեպքերը եւ շարունակվող լարված իրավիճակը՝ KAMI Music Club-ը եւ Eventtoura / Էվենտտուրա-ն որոշում են կայացրել չեղարկել Yerevan Music Night ամենամյա միջոցառումը։ Այս մասին հայտնում են կազմակերպիչները: Այս տարի միջոցառման հատուկ հյուրը պետք է լիներ ուկրաինացի երգչուհի Մարուվը:

«Վստահ ենք, որ մոտ ժամանակներս կկայանա Մարուվի համերգը, ինչի մասին հայտարարություն կտեղադրվի մեր հարթակներում։

Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին»,-գրված է հայտարարության մեջ:

Հավելենք, որ միջոցառումը նախատեսված էր ժամը 17:00-ին՝ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:



© NEWS.am STYLE