Ամառ, արեւ, ծով. Բրյունետը վերադարձել է նորությամբ (VIDEO)

11:41   2 սեպտեմբերի, 2023

«Եվրատեսիլ 2023»-ին մասնակցությունից հետո Հայաստանի ներկայացուցիչ Բրյունետը պասիվ էր սոցիալական հարթակներում: Ավելի ուշ երգչուհին հայտնեց, որ իր «լռությունը» պայմանավորված է ստեղծագործական նորություններով, որոնցով խոստացավ կիսվել առաջիկայում: Ինչպես ասում են, խոստացավ ու արեց: Երեկ նա ներկայացրել է նոր տեսահոլովակ՝ Holiday Nostalgia երգի հիման վրա: 

Ամառն ինքնատիպ երգչուհու համար դեռ շարունակվում է արեւի ու ծովի ուղեկցությամբ: Բրյունետը ներկայանում է մի քանի կերպարով եւ կատարում երգը հայերենով ու անգլերենով՝ համատեղելով նուրբ նոտաները ռեփ հատվածի հետ: Երգի խոսքերի եւ երաժշտության հեղինակը Բրյուետն է, տեսահոլովակի ռեժիսորը՝ Սուրեն Թադեւոսյանը:



© NEWS.am STYLE