Քորթնի Քարդաշյանի ամուսինը ստիպված է եղել դադարեցնել Blink-182-ի շրջագայությունը «ընտանեկան հրատապ խնդրի» պատճառով

12:08   2 սեպտեմբերի, 2023

Blink-182-ը ստիպված է եղել հետաձգել եվրոպական շրջագայությունը խմբի թմբկահար Թրեւիս Բարքերի «ընտանեկան անհետաձգելի խնդրի» պատճառով։ Այս մասին ռոք բենդը հայտնել է ինստագրամյան էջում։

«Ընտանեկան հրատապ խնդրի պատճառով Թրեւիսը պետք է վերադառնա տուն՝ Միացյալ Նահանգներ։ Գլազգոյի, Բելֆաստի եւ Դուբլինի շոուները հետաձգվում են։ Եվրոպա նրա վերադարձի եւ համերգների նոր ամսաթվերի մասին ինֆորմացիան կհրապարակվի առաջին իսկ հնարավորության դեպքում»,-նշված է Story-ում։ 

Безымянный-8.png (137 KB)

Դեռեւս պարզ չէ, թե ինչն է կոնկրետ պատճառ հանդիսացել, որ Քորթնի Քարդաշյանի ամուսինը ստիպված է եղել անհապաղ տուն վերադառնալ, բայց ինչպես գրում է PEOPLE-ը, խմբի հայտարարությունից ժամեր առաջ Բարքերը ինստագրամյան Story բաժնում մի քանի լուսանկար էր տեղադրել աղոթարանից՝ «Միասին մենք աղոթում ենք» գրառմամբ։ 

Հիշեցնենք, որ Թրեւիս Բարքերն ու Քորթնի Քարդաշյանը սպասում են իրենց համատեղ առաջին երեխային։ Զույգը լուրով կիսվել էր Լոս Անջելեսում Blink-182-ի շրջագայության ժամանակ։ 

Լուսանկարը՝ Daniele Venturelli / WireImage file



© NEWS.am STYLE