Իր ծննդյան առթիվ Լիլի Մորտոն նոր տեսահոլովակ է ներկայացրել

18:23   2 սեպտեմբերի, 2023

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Լիլի Մորտոն իր ծննդյան առիթով նոր տեսահոլովակ է ներկայացրել: 

Լիլին նախկինում «Тарантино» երգի հիմա վրա տեսահոլովակ ներկայացրել էր, սակայն NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ երգի գործիքավորումն իրեն դուր չէր եկել, ինչից ելնելով էլ՝ այս անգամ թողարկել է տեսահոլովակը նոր գործիքավորվամբ:

«Ինչպես նախորդ երգերի, այնպես էլ այս երգի դեպքում՝ աշխատել ենք ռուս լավագույն մասնագետների հետ: Այս անգամ արդյունքն ինձ շատ է դուր եկել: Կարծում եմ՝ հիթային երգ է»:

Նոր տեսահոլովակում նկարահանվել է Լիլիի ամուսինը, ով նաեւ փոքրիկ հատված է կատարել:

«Երգի վրա աշխատելիս հասկացա՝ պետք է այն տղամարդու հետ կատարեմ: Տեսնելով, որ ամուսինս երաժշտական լավ տվյալներ ունի, հենց նրան էլ առաջարկեցի երգել ինձ հետ»,-ասաց հայկական շոուբիզնեսի ամենահայտնի շիկահերը։ 



© NEWS.am STYLE