«Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը»․ դերասանուհի Տատյանա Սպիվակովան հաղթահարել է Արարատի բարձունքը (ֆոտո)

13:05   4 սեպտեմբերի, 2023

Անվանի դիրիժոր եւ ջութակահար Վլադիմիր Սպիվակովի եւ դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովայի (Սաթենիկ Սահակյանց) դուստրը՝ դերասանուհի Տատյանա Սպիվակովան, դարձել է այն երջանիկներից, ովքեր հաղթահարել են Արարատի բարձունքը։ Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասը» ֆիլմի գլխավոր դերակատարուհին հուզիչ գրառմամբ է կիսվել ինստագրամյան էջի Story բաժնում։ 

373459238_1252750048766705_5094829223848653146_n.jpg (123 KB)

«Այսպիսով, սա տեղի ունեցավ։ Գիշերը 6 ժամ բարձրանալուց հետո ես արեւածագին կանգնած եմ Արարատի գագաթին՝ 5137 մետր բարձրության վրա»,-անգլերենով գրել է Սպիվակովան, այնուհետեւ հայերենով հավելել,-«Մայրիկ ջան, ես կատարեցի մեր ցանկությունը»։

Դերասանուհին նշել է, որ իր ողջ ուղին անցել է իր նախնիների «առաջնորդությամբ»։ «Դեռեւս չեմ կարողանում ճիշտ բառեր գտնել։ Երբեք այսքան կյանքով լեցուն, այսքան շնորհակալ ինձ չեմ զգացել։ Ես միշտ կհիշեմ այս պահը»։

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Sati Spivakova (@satispivakova)

Սաթի Սպիվակովան եւս ինստագրամյան իր էջում անդրադարձել է դստեր հաջողությանը։ «Որքան, որ ինձ հիշում եմ, բոլոր հայերի համար սուրբ լեռը՝ Արարատը, անհավանական երազանք էր թվում։ Տատյանա, դու իմ կուռքն ես։ Թող այսուհետ բոլոր բարձունքները քեզ տրվեն»,-գրել է նա։



© NEWS.am STYLE