Caviar շքեղ ապրանքանիշն առաջարկում է անհատական ​​iPhone 15, որն արժե ավելի քան կես միլիոն դոլար

23:18   4 սեպտեմբերի, 2023

Մինչ Apple-ի երկրպագուներն անհամբեր սպասում են iPhone 15-ի շնորհանդեսին, որը նախատեսվում է ներկայացնել սեպտեմբերի 12-ին կայանալիք միջոցառմանը: Ռուսական Caviar շքեղ ապրանքանիշն առաջարկում է 564,000 դոլար արժողությամբ անհատականացված iPhone 15: Caviar տարբերակը պատված է 570 ադամանդներով։ Ակնկալվում է, որ iPhone 15 Pro-ի արժեքը կկազմի գրեթե 1000 դոլար, իսկ Pro Max-ը՝ մոտ 2300 դոլար:

айфон1.jpg (66 KB)

Ռուսական շքեղ ապրանքանիշը, որը հայտնի է անհավանական պատվերով մոդելների պատրաստմամբ, այս մոդելն անվանել է «Ադամանդե ձյան փաթիլ» եւ այն կարող է լինել աշխարհի ամենաթանկ iPhone-ներից մեկը:

айфон2.jpg (63 KB)

IPhone-ն ունի 18K սպիտակ ոսկուց պատյան՝ 570 նրբաճաշակ ադամանդներով եւ կենտրոնում՝ Snowflake Graff վզնոցով: «Մենք առանձնացրինք Graff's Snowflake ադամանդե վզնոցը եւ օգտագործեցինք դրա շլացուցիչ ձյան փաթիլի տեսքով կախազարդը սմարթֆոնը զարդարելու համար», - բացատրել է Caviar-ը: «Ձյան փաթիլ զարդի իսկության մասին անհանգստանալու կարիք չկա. մենք Graff-ից վկայական կուղարկենք շքեղ նվերների տուփով»:



© NEWS.am STYLE