Արտակ Թադեւոսյանի՝ «փամփուշտից զարդերը» ցուցադրվել են Բուլղարիայում կայացած փառատոնի շրջանակում (ֆոտո)

16:35   4 սեպտեմբերի, 2023

Բուլղարիայի Գաբրովո քաղաքում օրերս տեղի ունեցավ գյումրեցի արվեստագետ-զարդագործ  Արտակ Թադեւոսյանի ցուցահանդեսը։ Այն կայացավ «Արվեստների եւ արհեստների էթնիկ փառատոն»-ի շրջանակում, որին իրենց աշխատանքներն էին ներկայացրել էթնիկ տարբեր երկրների արվեստագետներ եւ արհեստավորներ՝ մեկտեղելով  մշակութային ասելիքն ու դարձնելով փառատոնը մեծ իրադարձություն: 

Արտակ Թադեւոսյանի ասելիքը ինքնատիպ էր: Նա իր տաղավարում ներկայացրել էր զարդեր, որոնք պատրաստված են փամփուշտից։ Փամփուշտը նրա ձեռքում վերածվում է զարդի, արվեստի արժեք ունեցող էթնիկ ասելիքով մի խորհրդանիշի, որն ուղղված է խաղաղությանն ու համերաշխությանը: 

372380711_824112349345763_3038803691775249010_n.jpg (408 KB)

Արտակը պայքարի փամփուշտները պահում է առանձին, առանց ձուլելու, առանց փոփոխելու: Ներկայացված էին միայն  այն փամփուշտներից գործեր, որոնց առաքելությունը խաղաղությունն էր: 

Փառատոնի շրջանակում արվեստագետը փորձել է ներկայացնել նաեւ այսօրվա ցավը' արցախյան գոյապայքարը, որի հիմքում շուրջ 120.000 բնակչության հանդեպ կիրառվող հոգեբանական տեռոր է իրականացվում ադրբեջանցիների կողմից: Արտակն իր գործերով փորձում է բարձրաձայնել, որ քանի դեռ չկա խաղաղութուն, պատերազմը շարունակվում է, իսկ եթե դա այդպես է, ուրեմն պետք է լինել պատրաստ:

372380456_1326242044997605_2260156857087880527_n.jpg (359 KB)

Գաբռովո քաղաքի քաղաքապետարանի մշակութային բաժնի առաջարկությամբ Արտակ Թադեւոսյանը հանդիպելէ նաեւ քաղաքապետին եւ առաջարկել, որ Գյումիրն եւ Գաբրովոն մշակութային կապերով փոխկապակցված քույր քաղաքներ լինեն։ Համաձայնությունը ստանալով' Արտակը  այն փոխանցել է Գյումրու քաղաքապետին։

372380444_275704948567998_6539361794961457549_n.jpg (282 KB)



© NEWS.am STYLE