Louis Vuitton-ը թողարկել է GO-14 պայուսակների նոր մոդել

19:07   5 սեպտեմբերի, 2023

Louis Vuitton-ը թողարկել է GO-14 պայուսակը։ Փափուկ կաշվից ունիվերսալ աքսեսուար, որը հայտնի է որպես Նիկոլյա Ժեսկիերի կողմից նախագծված առաջին իրերից մեկը: Դիզայները Louis Vuitton-ի կանացի հավաքածուի ստեղծագործական տնօրենն է 2013 թվականից։

ԼՎ.jpg (99 KB)

Պայուսակի անվանումը նշանակում է Ghesquière October 2014 (ֆրանսերենից թարգմանաբար՝ «Ժեսկիեր։ Հոկտեմբեր 2014»)։ Հենց այդ ժամանակ՝ 2014 թվականի հոկտեմբերին, աքսեսուարը հայտնվեց պոդիումում։

ԼՎ1.jpg (159 KB)

Դիզայնում օգտագործվում է malletage պրինտ: «Սա այն ծածկագրերից մեկն է, որը գոյություն ունի բացառապես Louis Vuitton-ում: Ես պարզապես ուզում էի վերաիմաստավորել եւ տեղափոխել այն նոր միջավայր»,- պատմել է Ժեսկիերը։

ԼՎ2.jpg (97 KB)

Նորույթը ներկայացված է երանգների լայն տեսականիով՝ դասական սեւից ու սպիտակից մինչեւ «բոված»՝ բացահայտելով արտադրանքի հյուսվածքի նրբությունները։

ԼՎ3.jpg (97 KB)

ԼՎ4.jpg (46 KB)



© NEWS.am STYLE