«Իմ սերն եմ ուղարկում Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերին». Snoop Dogg

10:14   5 սեպտեմբերի, 2023

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ն իր երեւանյան համերգին ընդառաջ ինստագրամյան իր էջում ուղերձ է հղել Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերին:

View this post on Instagram

A post shared by snoopdogg (@snoopdogg)

«Իմ սիրելի հայ ժողովուրդ, ես մտածում եմ ձեր մասին, եւ իմ սերն եմ ուղարկում Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերին: Ինձ հետ բերում եմ սեր, խաղաղություն, եւ բոլորիդ ուժ եմ մաղթում: Գալիս եմ սեպտեմբերի 23-ին»,-գրել է արտիստը, որի մենահամերգը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում:

Հավելենք, որ Snoop Dogg-ի համերգի բացումը կատարելու է արցախցի ռեփեր Լյոկան:

Լուսանկարը՝ Getty Images



© NEWS.am STYLE