22:31 5 սեպտեմբերի, 2023«Keeping up with the Kardashians» ռեալիթի շոուի մոդել եւ աստղ Քայլի Ջեներին ու դերասան Թիմոթի Շալամեին միասին նկատել են Բեյոնսեի համերգին։ Լուսանկարները հրապարակել է Daily Mail-ը։
Սեպտեմբերի 4-ին Բեյոնսեն նշել է ծննդյան 42-ամյակը։ Իր ծննդյան օրը երգչուհին համերգ է տվել Լոս Անջելեսում, որին ներկա են եղել Քայլի Ջեններն ու Թիմոտի Շալամեն։ Ենթադրյալ սիրահարներին ուղեկցել է Քայլիի ավագ քույրը՝ Քենդալ Ջենները։

Քայլի Ջենների եւ Թիմոտի Շալամեի սիրավեպն առաջին անգամ բացահայտվեց այն բանից հետո, երբ DeuxMoi բլոգը հրապարակեց զույգի լուսանկարները Փարիզում Ժան Պոլ Գոտիեի ցուցադրությունից հետո: Բլոգի ինսայդերները պատմել են, որ Թիմոթին եւ Քայլին Նոր տարին միասին նշել են Ասպենում ու հանգստացել Թերքս եւ Կայկոս կղզիներում։ Ամռան սկզբին տաբլոիդները հրապարակեցին զույգի առաջին համատեղ նկարները՝ արված Լոս Անջելեսում դերասանի տանը խնջույքի ժամանակ։