«Թագը» սերիալի եզրափակիչ մասում կցուցադրվի Չարլզի եւ Կամիլայի թագավորական հարսանիքը

14:38   6 սեպտեմբերի, 2023

Netflix-ը հայտարարել է The Crown-ի վերջին՝ վեցերորդ սեզոնի թողարկման մասին: Առանցքային տեսարաններից մեկը լինելու է Չարլզի եւ Կամիլայի թագավորական հարսանիքը, որը տեղի է ունեցել 2005թ.-ին։ Այս մասին հայտնում է Variety-ն։

Նոր սերիալի պրեմիերայի ստույգ ամսաթիվը հայտնի չէ։ Նախագծում նկարահանվել են Իմելդա Սթոնթոնը (Թագուհի Էլիզաբեթ II), Էլիզաբեթ Դեբիկին (արքայադուստր Դիանա), Դոմինիկ Ուեսթը (Չարլզ), Օլիվիա Ուիլյամսը (Կամիլա Փարքեր-Բոուլզ) եւ այլք։

Վեցերորդ եթերաշրջանը ցույց կտա Դիանայի մահը, ինչպես նաեւ կներկայացնի մեծացած Ուիլյամին եւ Քեյթին, որոնց մարմնավորել են Էդ ՄակԲեյն ու Մեգ Բելամին։

Լուսանկարները՝ Kirsty Wigglesworth/PA (PA Archive) / Backgrid USA



© NEWS.am STYLE