Կին եւ տղամարդ. ի՞նչ է վայրի սեքսը եւ ինչպես հասնել դրան

23:06   24 դեկտեմբերի, 2013

Կին եւ տղամարդ հարաբերություններում գոյություն ունի վայրի սեքս հասկացություն: Շատ զույգեր կողմնակի կապեր են ունենում այն պատճառով, որ անկողնում իրենց զուգընկերոջ հետ չեն կարողանում ամբողջությամբ բացվել:

Երբ մարդու մեջ ներփաթանցում է վայրի սկիզբը, գլուխ է բարձրացնում ուրիշին տիրելու ցանկությունը: Երբ ի հայտ է գալիս կոպտություն, մի փոքր ագրեսիվություն եւ վայրի ցանկություն, մենք դրա տակ վայրի սեքս ենք հասկանում:

Այդպիսի սեքս ունենալու համար անհրաժեշտ է հրաժարվել մի շարք կարծրատիպերից եւ ավելի ազատ լինել:

Սեռական կյանքում անհրաժեշտ է ոչ միայն քնքշություն եւ զգացմունքային մերձեցում, այլեւ խելամիտ ագրեսիվություն: Սեքսում որոշակի կոպտությունը թույլ է տալիս զգալ սեփական ուժը, կենսական էներգիան եւ ծով հաճույք:

Սեքսուալ ագրեսիվությունը պետք է հմտորեն կառավարել: Եթե այն մշտապես լինի, մարդը կսկսի ճնշված, հիասթափված զգալ, իսկ եթե խաղարկեք այն, ապա կդադարի բռնություն լինել: Բայց այդ պետք է սովորել զուգընկերոջ հետ միասին:

Օրինակ` երեկոներ կազմակերպեք, երբ ձեզանից մեկը հնազանդվում է մյուսին եւ կատարում նրա բոլոր ցանկությունները: Սեքսուալ դերային խաղեր օգտագործեք: Պայքարեք կարծրատիպերի դեմ, որոնք պահում են ձեր սեքսուալ էներգիան:

Փորձեք հասկանալ, թե ինչու ինքներդ ձեզ թույլ չեք տալիս անկողնում լինել այն մարդը, ում դերում երբեմն կցանկանայիք լինել: Հնարավոր է՝ ձեր գիտակցությունը չափից շատ է վերահսկում ձեր մարմինն ու չեք կարողանում ձեր զգացմունքներին ազատություն տալ: Երբ հասկանաք, որ ագրեսիայի փոքր չափաբաժինը հնարավորություն է տալիս անկողնում ավելի շատ իրացնել ինքներդ ձեզ, ապա կարող եք հոգեբանական պատնեշները հաղթահարել եւ հայտնվել սեռական կյանքի նոր մակարդակում:

Նյութը` http://infowoman.com.ua կայքի



© NEWS.am STYLE