22:43 7 սեպտեմբերի, 2023Ամերիկացուն մի քանի վիրահատության է ենթարկել՝ աշխարհի ամենամեծ կուրծքը ստանալու համար։ 38-ամյա Զենի Զաունդսը կրծքի առաջին իմպլանտներն արել է 2021 թվականին։ Հետո նա չէր պլանավորում մեծացնել կուրծքը, բայց շուտով որոշեց, որ պետք է «ավելի արտահայտիչ» երեւալ։

«Ես ի վերջո կապվեցի իմ վիրաբույժի հետ եւ ասացի նրան, որ ցանկանում եմ որքան հնարավոր է մեծացնել այն», - ասել է Զաունդսը Caters-ին տված հարցազրույցում: «2021 թվականի փետրվարին ես ունեի 800 սմ իմպլանտներ, երեք ամիս անց ծավալը հասցրի 1800 սմ-ի»:

Այնուամենայնիվ, Զենին ուրախ չէր եւ այնուհետեւ գնաց մեկ այլ վիրաբույժի մոտ, ով առաջարկեց էքսպանդերներ՝ կրծքագեղձի իմպլանտների մի տեսակ, որը կարելի է աստիճանաբար մեծացնել ֆիզիոլոգիական ներարկումներով, որոնք ձգում են մաշկը: Այժմ նրա կուրծքը կշռում է ավելի քան 3 կգ։
Միեւնույն ժամանակ, նա մտադիր է շարունակել մեծացնել իր կուրծքը՝ չնայած այն խնդիրներին, որոնք դա կարող է ստեղծել։ «Դրանք խորհրդանիշ եւ ապացույց են, որ ես ապրում եմ ճիշտ այնպես, ինչպես ուզում եմ», - ասել է նա: «Իմ կուրծքն էլ ինձ շատ ընկերներ է տվել, եւ հենց դրանք են կապել ինձ եւ ընկերուհուս»։