Ջորջինա Ռոդրիգեսը՝ «Սիրունիկը» ֆիլմի Ջուլիա Ռոբերթսի կերպարում

23:19   7 սեպտեմբերի, 2023

Ջորջինա Ռոդրիգեսը մեծ տպավորություն թողեց Վենետիկի 80-րդ միջազգային կինոփառատոնի Enea կարմիր գորգի վրայով անցնելիս։ Ու թեեւ նրա կերպարի մասին կարծիքներն արմատապես տարբերվում են, սակայն ակնհայտ է, որ Կրիշտիանու Ռոնալդուի սիրելին հերթական անգամ ստիպել է նրան խոսել իր մասին։

ронал.jpg (62 KB)

Ջորջինան ընտրել էր մինչեւ հատակ հասնող կարմիր զգեստ, որը ցույց էր տալիս նրա ուսերն ու կուրծքը։ Այնուամենայնիվ, նա գրեթե սայթաքեց, քանի որ զգեստի ծայրը չափազանց երկար էր: Նա իր էլեգանտ տեսքն ամբողջացրել է սպիտակ ձեռնոցներով։ Նա վզին շքեղ վզնոց էր կրում։

ронал1.jpg (72 KB)

Ջորջինայի կոշիկների ընտրությունը ոչ միանշանակ է ստացվել՝ սեւ բարձր երկարաճիտներ։

ронал4.jpg (74 KB)

Երկրպագուները կարծիքները տարբերվել են Ջորջինայի ոճ հարցում։ Մինչ որոշ քննադատներ պնդում էին, որ նրա ոճը զուրկ է ճաշակից, մյուսները հիացել են։

красотка.jpg (37 KB)

Ինչպես նշում է Cinemania-ն   Ջորջինա Ռոդրիգեսի կերպարը նմանվել է Ջուլիա Ռոբերթսի կերպարին հայտնի «Սիրունիկը» ֆիլմից, հերոսուհին տեսարաններից մեկում կրում է շատ նման զգեստ։

 



© NEWS.am STYLE