«Թող էլի»․ Գեւորգ Մկրտչյանն ու Սիլվա Հակոբյանը ներկայացրել են իրենց համատեղ տեսահոլովակը

19:05   7 սեպտեմբերի, 2023

Գեւորգ Մկրտչյանն ու Սիլվա Հակոբյանը ներկայացրել են «Թող էլի» տեսահոլովակը։ Զուգերգի հեղինակներն Արման Անտոնյանն ու Մանե Հակոբյանն են, տեսահոլովակը նկարահանել է Avetisyan Holding-ը։

Ավելի վաղ, անդրադառնալով իրենց համագործակցությանը, Գեւորգը NEWS.am STYLE-ին պատմել էր, որ համատեղ աշխատանքով ներկայանալու առաջարկը եղել է իր կողմից։ Երգիչը նշել է, որ ինքն ու մենեջերը՝ Լյուսի Ազնավուրյանը, գաղափար ունեն ստեղծելու մի ալբոմ, որտեղ կլինեն զուգերգեր ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների հետ։ Սիլվայի հետ զուգերգը հենց այդ նախագծի շրջանակում է։

373082762_2708557739284308_4373530471312685850_n.jpg (183 KB)

«Գաղափարից մեկ տարի անց որոշեցինք կյանքի կոչել այն։ Առաջին զուգերգը որոշեցինք Սիլվա Հակոբյանի հետ իրականացնել, քանի որ նա շատ գեղեցիկ է երգում։ Առաջարկից մի քանի օր առաջ նրա էջում տեսնում եմ «Գիշեր է» երգի cover տարբերակը, այնքան է տպավորվում, որ ամբողջ օրը դա եմ լսում, ինչն էլ ավելի է ամրապնդում մեր համոզմունքը»,-ասել է նա։



© NEWS.am STYLE