«Թեժ» Ալեսանդրա Ամբրոսիոն՝ Victoria's Secret-ի նոր ֆոտոսեսիայում

12:37   24 դեկտեմբերի, 2013

Բրազիլական սուպերմոդել Ալեսանդրա Ամբրոսիոն նկարահանվել է ներքնազգեստի Victoria's Secret ապրանքանիշի նոր ֆոտոսեսիայում:

32-ամյա «հրեշտակը» գովազդային նախագծի համար աշխատել է արեւադարձային շոգ վայրերում: Գեղեցկուհի մոդելը ներկայացել է բիկինիով:

Ավելի վաղ Ալեսանդրա Ամբրոսիոն դարձել էր Chanel ապրանքանիշի նոր հավաքածուի դեմքը: Մոդելը մասնակցել էր Բեւեռլի Հիլզում անցկացված ֆոտոսեսիային՝ անցորդների շրջանում իսկական իրարանցում առաջացնելով: Նշենք, որ Ամբրոսիոն նորաձեւության աշխարհի ամենահաջողակ մոդելներից է:

Իսկ օրերս Ադրիանա Լիման, Ալեքսանդրա Ամբրոսիոն, Միրանդա Քերը, Կառլի Կլոսը, Քենդիս Սվեյնփոլը եւ ներքնազգեստի ամերիկյան Victoria's Secret ապրանքանիշի այլ հրեշտակներ ամանորյա տեսահոլովակ էին ձայնագրել:



© NEWS.am STYLE