«Էնքան բան կա ասելու…Բայց դրա ժամանակը չէ»․ Արմինկայի նուրբ կերպարն ու խորհրդավոր գրառումը (ֆոտո)

19:05   8 սեպտեմբերի, 2023

Ամերիկաբնակ երգչուհի Արմինկան հետեւորդների հետաքրքրությունը շարժել է իր նոր գրառմամբ, միեւնույն ժամանակ, «շեղել» նոր գեղեցիկ կերպարով։ 

«Էնքան բան կա ասելու… Բայց դրա ժամանակը չի… Միայն կասեմ՝ ձեր միտքն ու հոգին մաքուր պահեք ու գնահատեք սիրելի մարդկանց»,-հրապարակումը մակագրել է երգչուհին։ 

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Arminka (@arminkaofficial)

Արմինկայի հրապարակումն ուղեկցվում է ֆոտոշարքով, որում 50-ամյա երգչուհին մեղմ վարդագույն երանգի երկարափեշ զգեստով է՝ զարդարված ժանյակներով եւ մանր քարիկներով։ Արմինկան ընտրել է նույն երանգի կոշիկներ եւ կրել զգեստն առանց զարդերի՝ թողնելով, որ այն փայլի ինքնուրույն։ 

Լուսանկարների հեղինակը Մարտին Ավագյանն է։ 



© NEWS.am STYLE