Հինգ անսպասելի պատճառ, թե ինչու ձեր դպրոցականն արժանի է iPhone-ի

15:08   8 սեպտեմբերի, 2023

Եկավ սեպտեմբերը, երբ բոլոր երեխաները նստեցին իրենց դասասեղանների առջև: Ծնողների համար սա և′ հուզմունքի, և′ հավաքվածության պահ է, քանի որ այս ինը ամիսների ընթացքում երեխաներին հետևել կօգնի միայն... հեռախոսը: Ինչպե՞ս դպրոցականին ուրախացնել, խորհուրդ ենք տալիս նրա ուսապարկում դնել iPhone 11: Տրամաբանական ընտրություն, չէ՞ որ այն հայտնի բրենդի մոդել է՝ գնի, գեղեցիկ դիզայնի և կառավարման պարզության համադրություն, առաջին ծանոթությունը սեփական հեռախոսի հետ (այնպիսին, ինչպիսին մայրիկինն ու հայրիկինն է): Իսկ մենք ներկայացնում ենք ևս հինգ պատճառ նվիրելու երեխային նույն մոդելը և մեկ lifehack՝ ինչպես կարելի է դա անել մաքսիմալ շահավետ ընտանիքի համար. 

  1.   Սահուն անցում iOS համակարգին, ինչի շնորհիվ այս մոդելը դառնում է կատարյալ ընտրություն սկսնակների համար: Հարմար ինտերֆեյս՝ լավ մշակված iOS էկոհամակարգի համադրությամբ: Այս պարզ քայլերից «գլուխ կհանի» նույնիսկ դպրոցականը:Depositphotos_376858916_XL.jpg (15 KB)
  2. Օգնություն ուսման պրոցեսում. iPhone 11-ը երաշխավորում է լավ արտադրողականություն միանգամից մի քանի հավելվածներում, բարձր հստակությամբ երկակի տեսախցիկը հնարավորություն կտա պահպանել աղյուսակների լուսանկարները և նույնիսկ դասերի տեսանյութերը (անհրաժեշտության դեպքում), իսկ հիանալի աշխատող մարտկոցը միշտ կօգնի կապի մեջ լինել ծնողների հետ: 
  3. Ոճային դիզայն. ուզես, թե չուզես հենց դպրոցական տարիներին է հեռախոսը դառնում անհատականությունն ընդգծելու միջոց։ Եվ այս առումով iPhone 11-ն առանձնանում է ոճային դիզայնով՝ ունենալով վառ գույների մեծ տեսականի: 
  4. Անվտանգություն և ծնողների հանգստություն. iPhone 11-ն ունի անվտանգության ֆունկցիաների մի ամբողջ շարք, օրինակ՝ սարքում կա Screen Time (այն թույլ է տալիս ծնողներին վերահսկել և հեռավար կառավարել սարքի օգտագործումը), այն ունի Face ID (ապահովում է հասանելիություն սարքի նկատմամբ միայն գրանցված օգտատերերի համար):
  5. Պրակտիկ ընտրություն. տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց՝ iPhone 11-ը վկայում է այն մասին, որ Apple ապրանքանիշը ձգտում է թողարկել բարձրորակ սարքեր խելամիտ գնով: Ընտրելով այս մոդելը՝ ընտանիքը ստանում է որակյաԼ հեռախոս խելամիտ գնով:

         iPhone_11_Black_34BR_iPhone_11_White_34BR_iPhone_11_White_34FL_3-up_Vertical_Print__USEN.jpg (26 KB)

        Lifehack. այսպիսով, iPhone 11-ը հագեցած է ոչ միայն ուսման համար անհրաժեշտ ֆունկցիաներով, ունի վառ և ոճային դիզայն, այլև հենց հիմա՝ շատ գրավիչ արժեք: Մինչև սեպտեմբերի 17-ը Apple-ի պաշտոնական ռեսելերների մոտ այս մոդելի արժեքն իջեցված է մինչև 199 900 դրամ, ինչպես նաև գործում են հատուկ պայմաններ՝ օրիգինալ պատյաններ գնելիս, կարելի է խնայել պատյանի արժեքի մինչև 35%-ը: Մանրամասներին կարելի է ծանոթանալ պաշտոնական ռեսելերների կայքերում. iSpace, Mobile Centre, ZigZag, Ucom, Vega, VLV

        Իսկ էլ ինչ աքսեսուարներ են անհրաժեշտ դպրոցականի ուսապարկում՝ արդյունավետ ուսումնական պրոցեսի համար. 

        Depositphotos_343712694_XL.jpg (23 KB)

        1. Գրառումների համար նախատեսված սթիքերների հավաքածու. նշումների համար նախատեսված սթիքերները դպրոցական կյանքի վառ էջերից են: Գեղեցիկ սթիքերը կարող է վերածվել հոգատար գրառման ծնողների կողմից, որը նրանք գաղտնի դրել են գրչատուփի մեջ, կամ գրքի մեջ դրված հուշաթերթիկ, որի միջոցով կարելի է նշել անհրաժեշտ էջը կամ տնային աշխատանքը: Իսկ այ ավելի երկար տեքստերի համար անհրաժեշտ է հենց նույն iPhone 11-ը:
        2. Զվարճալի գրառումներով և հերոսներով պիտակներ, որոնք կարելի է փակցնել գրչատուփի վրա. այնպիսի մանրուք է, բայց ծառայում է միանգամից երկու նպատակի՝ անհատականացում և կազմակերպվածություն: Պիտակներն անհատականություն են հաղորդում երեխայի իրերին (ինչն օգնում է չշփոթել դրանք համադասարանցիների իրերի հետ) և կարող են ծառայել որպես ասոցիացիա՝ առարկան հիշելու համար:
        3. Բազմակի օգտագործման ջրի շիշ՝ ֆիլտրման համակարգով. ուսման ժամանակ ուշադրության կենտրոնացումն ու էներգիան պահպանելու համար շատ կարևոր է չմոռանալ խմել օրվա ընթացքում: Գեղեցիկ շիշն ինքնին կդառնա առողջ սովորության լավ ու նորաձև հիշեցում:
        4. Էրգոնոմիկ ուսապարկ կամ պայուսակ. համոզվեք, որ բոլոր ծանր դասագրքերը ճիշտ կբաշխվեն: Ուշադրություն դարձրեք, որպեսզի մոդելն ունենա փափուկ ուսակապեր և հետևի հատված, որը հարմար կլինի աճող օրգանիզմի համար

         Գիտնականները բացահայտել են, որ աշխարհում յուրաքանչյուր մարդ՝ մեծ, թե փոքր, օրական մտածում է ավելի քան 6,2 հազար միտք: Դրանցից մեկը կարող է իսկապես հանճարեղ լինել: Հոգացեք, որպեսզի ձեր դպրոցականը ստանա կրթություն և փնտրի ինքն իրեն՝ զինված լինելով նորարարական գործիքներով: Իսկ ճիշտ տեխնիկան կպահպանի նրա գաղափարների գիգաբայթերը:



        © NEWS.am STYLE