«Հպարտ եմ քեզանով». Քլոե Քարդաշյանն արձագանքել է Քիմ Քարդաշյանի՝ հայերին Ադրբեջանից պաշտպանելու կոչին

22:51   8 սեպտեմբերի, 2023

Հայկական արմատներով ամերիկացի հեռուստաաստղ  Քիմ Քարդաշյանը նախագահ Ջո Բայդենին կոչ է արել կանխել հայերի նոր  ցեղասպանությունը։ Ինստագրամյան իր էջում նա գրել է.

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Kim Kardashian (@kimkardashian)

«Խնդրում եմ նախագահ Ջո Բայդենին կանխել  հայերի նոր ցեղասպանությունը։ Ժամանակն է, որ Ամերիկան (ու ամբողջ աշխարհը) գործողություն ձեռնարկի Հայաստանն Ադրբեջանից պաշտպանելու համար»,-ասվում է հեռուստաաստղի հաղորդագրության մեջ։

375006052_673844337997996_5105581582244649259_n.jpg (139 KB)

Քիմ Քարդաշյանի գրառմանը անդրադարձել է նաեւ հայտնի Rolling Stone կայքը։ Քլոե Քարդաշյանը ինստագրամյան իր էջի Story բաժնում կիսվել է կայքի հրապարակմամբ ու գրել,-«Հպարտ եմ քեզանով, իմ գեղեցկուհի քույր»։

Կայքի անդրադարձով կիսվել է նաեւ Քորթնի Քարդաշյանը։ 



© NEWS.am STYLE