Կարեն Ասլանյանը՝ 15 կգ քաշ կորցնելու մասին (ֆոտո)

15:05   9 սեպտեմբերի, 2023

Դերասան Կարեն Ասլանյանը զգալիորեն նիհարել է։ Ինստագրամյան իր էջում սերիալային աստղը հաճախ ցուցադրում է մարզասրահում իր պարապմունքները ու կիսվում արդյունքով։ Story բաժնում Կարենը պատմել է, որ երկու ամիս առաջ Եգիպտոսում անցկացրած իր հանգստի ժամանակ եղբորը խնդրում էր իրեն այնպես լուսանկարեր, որ նիհար երեւար։ Այսօր դերասանը հասել է իր համար, գրեթե, ցանկալի արդյունքի։ 

375029344_263694019951154_3008898741735613726_n.jpg (78 KB)

Կարենը հետեւորդներին ասել է, որ 15 կգ քաշ է կորցրել։ Դերասանը նշել է, որ եթե չմարզվեր, գուցե, արդյունքը լիներ 20 կգ, սակայն բացի քաշի կորստից՝ նա նաեւ ցանկանում է ընդգծել մկաններն ու ունենալ ատլետիկ կառուցվածք։ 

375028128_3327112577527952_5516658074935302968_n.jpg (78 KB)



© NEWS.am STYLE