Fly Project-ը, Inna-ն, Բրյունետը, Իվետան, 3.33-ը եւ այլ արտիստներ՝ Երեւանում կայացած Coca-Cola Music Fest-ին (VIDEO)

00:03   10 սեպտեմբերի, 2023

Հայաստանում երկրորդ անգամ անցկացվեց Coca-Cola Music Fest-ը: Ամենագունեղ երաժշտական միջոցառումներից մեկը տեղի ունեցավ երեկ՝ սեպտեմբերի 9-ին, Yerevan Fest Arena-ում: 

Չդավաճանելով արդեն իսկ որդեգրած ավանդույթը՝ ֆեսթը հայկական բեմում համախմբեց ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային ճանաչում ունեցող աստղերի:  Ելույթ ունեցան Dj Alen Hertz-ը, Dj Smoke-ը, Ամալկան, Meghu-ն, Ռուբենը եւ Մարիամը, Kami Friends-ը, D’Litte-ն ու Անահիտ Ադամյանը, Adana Project-ը, Արամ mp3-ը, Lav Eli-ն, Իվետա Մուկուչյանը, Hayat Project-ը, 3.33-ը, The Beautified Project-ը, Բրյունետը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Այս տարվա հրավիրված աստղերից էին ռումինական Fly Project խումբը, երգչուհի Իննան եւ ղազախ երաժիշտ Imanbek-ը:

Ինչպես նախորդ տարի՝ այս տարի եւս գործում էր երկու բեմ, որպեսզի հանդիսատեսը կարողանար նոն-ստոպ վայելել արտիստների ելույթները: Տարածքում վաճառվում էին նաեւ սնունդ եւ ըմպելիք:

«Սա միջազգային փառատոն է՝ իր բոլոր կանոններով, մենք փորձում ենք պահել բոլոր չափանիշները: Հաջորդ տարի կփորձենք այնպես անել, որ այն միայն մեկ օր չընդգրկի, տեւի 2-3 օր: Մենք բեմահարթակ ենք տրամադրում որակյալ երաժշտությանը, բացի այդ ցանկանում ենք ներկայացնել ավելի երիտասարդ կատարողների՝ նրանց ոգեւորելու համար: Կան նաեւ հայտնի արտիստներ ու խմբեր, որոնք ներկայացնում են իրենց հայտնի հիթերը»,-նշեց «Unity Production»-ի համահիմնադիր ու միջոցառման անցկացման գաղափարի համահեղինակ Ալեքսանդր Մհերյանը:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от NEWS.am STYLE (@style.news.am)

Բեմից իջնելուց հետո NEWS.am STYLE-ի հետ տպավորություններով կիսվեց Fly Project-ի անդամ Թուդոր Իոնեսկոն: Նա նշեց, որ, սովորաբար, ելույթներից հետո ուժասպառ է լինում, բայց հայ հանդիսատեսը նրան լիցքավորել էր: «Հենց այսպիսի ընդունելության էլ սպասում էի, քանի որ ծանոթ եմ Հայաստանին»,-հավելեց երաժիշտը:

Նրա հետ մեր զրույցը, Fly Project-ի, Իննայի եւ մյուս արտիստների ելույթները՝ մեր պատրաստած կարճ հոլովակներում:

Սյունե Առաքելյան



© NEWS.am STYLE