Կարմիր գույնն աշնանային նոր թրենդ է

15:28   10 սեպտեմբերի, 2023

Աշնան գալուստով մեր զգեստապահարանի գունապնակն աստիճանաբար սկսում է փոխվել։ Կարմիրը հեշտությամբ կարելի է անվանել այս սեզոնի գլխավոր երանգը։ Այն գրավել է պոդիումները՝ որպես մոնոխրոմ կերպարի, վառ աքսեսուարների ու երանգների անսովոր համադրությունների գույն։

Ինչպիսի՞ն է այս կարմիրը: Այն մի փոքր ավելի նարնջագույն է, քան բալագույնը, բայց ավելի վառ, քան կարմիրը: Համարձակ գույնը հմայել է դիզայներներին վառ եւ ուրախ տրամադրությամբ՝ աջակցելով դոֆամինի նորաձեւության միտումին: Բոլորս ցանկանում ենք հարմարավետ համադրություններ, որոնք կատարյալ են տրամադրությունը բարձրացնելու համար, երբ ցերեկային լույսը սկսում է արագ հալվել, իսկ տերեւները սկսում են ընկնել:

ŽáG8n-1.jpg (74 KB)

Nensi Dojaka, Giambattista Valli,  Fendy

Շատ դիզայներներ մեզ ցույց տվեցին կարմիր մոնոխրոմ կերպարներ։ Ուշադրություն դարձրեք Ferragamo-յի աշնանային հավաքածուին, որտեղ կան բազմաթիվ լուքեր՝ ամբողջությամբ այս գույնից բաղկացած։ Կամ Ստելլա Մաքքարթնիի աշնանային շոուն, որտեղ կարմիրն օգտագործվում էր ամեն ինչում՝ մոնոխրոմ տեսքից մինչեւ փոքրիկ ընդգծված կտորներ, պայուսակներ ու կոշիկներ: Սակայն Gucci-ում այս երանգը ներառված էր ողջ հավաքածուի ընթացքում՝ թափանցիկ առանձին դետալների տեսքով։

Æ«Gá½-½p¬.jpg (90 KB)

Patou, Salvatore Ferragamo, Hui

Եթե ​​երկար ժամանակ փնտրում էիք աշնան համար ճիշտ վերնահագուստ, ապա կարմիրը կարող է լավագույն ճանապարհը լինել: Այն առկա է ամենուր՝ բաճկոններից եւ բոմբերներից մինչեւ վերարկուներ ու փքաբաճկոններ։ Բոլոր տարբերակները կան այս սեզոնի աշնանային ցուցադրություններում:

éÑas¡nn «ñѪñá.jpg (87 KB)

Valentino, Sara Battaglia, Alice Olivia

Եթե ​​վերնահագուստի տարբերակը ձեզ համար չափազանց պայծառ ու ռիսկային է, ապա օգնության կգան տրիկոտաժե զգեստներն ու տաք պուլովերները։ Ի՞նչը կարող է ավելի լավ լինել, քան աշնանը տաքանալ թրենդային երանգների հարմարավետ իրերով:

ÆÑ»½«Ñ.jpg (85 KB)

Shang Xia, CFCL, Awake

Ինչպե՞ս կրել եւ ինչի հետ համադրել այս երանգը

Շատերի համար այն կարող է չափազանց համարձակ ու պայծառ թվալ: Իհարկե, ոչ բոլորն են պատրաստ կարմիրի նման երանգից ամբողջովին մոնոխրոմ կերպար ստեղծել, բայց դա անհրաժեշտ չէ։ Բավական է զգեստապահարանին քիչ-քիչ մոդայիկ գույն ավելացնել՝ ինչպես բուրավետ համեմունք։ Դրանով կերպարն ավելի ակտուալ կդառնա, բայց առանց մեծ ներդրումների ու դժվարությունների։

Պոդիումներում կարմիրի ամենատարածված համադրությունը սեւ գույնն է: Սա կոնտրաստային, բայց միեւնույն ժամանակ բավականին դասական պատմություն է։ Եթե ​​չգիտեք, թե ինչպես հաջողությամբ խաղարկել վառ երանգը, ապա ավելացրեք այն ախրոմատիկ գույներին (սեւ, սպիտակ, մոխրագույն): Stella McCartney-ի, Balmain-ի, Salvatore Ferragamo-ի ցուցադրությունների ժամանակ դուք կարող եք տեսնել, թե ինչպես են դիզայներներն անում դա եւ ոգեշնչվել նրանցից:

Çsa«¼áGd.jpg (86 KB)

Stella McCartney, Balmain, Salvatore Ferragamo

Եթե ​​ցանկանում եք ավելի շատ ազատություն եւ պատրաստ եք փորձարկումների, ապա այս կարմիրը համադրեք ավելի համարձակ երանգների հետ: Օգտագործեք չեզոք բեժը որպես ընդգծված կարմիր զարդերի եւ կոշիկների հիմք, ավելացրեք կարմիրի այլ երանգներ կամ նույնիսկ կոնտրաստային գույներ: Տեսեք, թե ինչպես են դա անում Victoria Beckham-ի եւ Balmain-ի դիզայներներ։

æ«tÑGá¡¿n.jpg (84 KB)

Balmain, Nensi Dojaka, Victoria Beckham

Դետալներ, դետալներ, դետալներ

Եթե ​​դուք այն մինիմալիստներից եք, ովքեր այնքան էլ պատրաստ չեն ամբողջովին մոնոխրոմ տեսք ունենալուն, ապա ձեր զգեստապահարանում ճիշտ գունային սխեման ներառելու ամենահեշտ միջոցներից մեկը աքսեսուարներն են: Աշնանային զգեստապահարանը հիանալի կերպով կլրացնի վառ երանգի պայուսակը։ Ավելին, դիզայներները մեզ տրամադրեցին մեծ ընտրանի՝ Valentino-ի փոքրիկ պայուսակներից մինչեւ Stella McCartney-ի բավականին ծավալուն օրինակներ։

æp¼¬¿-2.jpg (87 KB)

Valentino, Stella McCartney, Salvatore Ferragamo

Կերպարների մեկ այլ ունիվերսալ շեշտադրություն են կոշիկները։ Նույնիսկ եթե ձեր զգեստապահարանն ամբողջովին բազային է եւ չեզոք, կարմիր գույնի կոշիկներն անպայման կկենդանացնեն ձեր տեսքը: Դա կարող է լինել միակ շեշտը, որը գրավում է բոլորի ուշադրությունը: Կամ կարող եք Ձեր կերպարը համալրել այլ դետալներով։ Ամեն ինչ կախված է ձեր երեւակայությունից ու նախասիրություններից:

Äípó8-2.jpg (112 KB)

Philosophy, Bottega Veneta, Blumarine

Կերպարի դետալները կարող են լինել ցանկացած բան: Շատ դիզայներներ այս սեզոնին մեզ ցուցադրեցին կարմիր զուգագուլպաների տարբերակներ՝ համակցված նույն երանգի կոշիկներով  (ինչպես Rev-ը)։ Ձեռնոցները, գլխարկները, զանգվածային զարդերը միանշանակ լավ ներդրում կլինեն: Դրանք հեշտ է ավելացնել կերպարին, որպեսզի այն անմիջապես թարմ ու պայծառ դառնա։

äÑG὿-1.jpg (63 KB)

Rev, CFCL, Vivetta

Մենք դեռ հրաժեշտ չենք տվել ամռանը, բայց ժամանակն է մտածել աշնանային զգեստապահարանի ու դրա երանգների մասին։ Կարմիրը բացարձակ ֆավորիտ է նորաձեւության դիզայներների շրջանում եւ արժե հատուկ ուշադրություն դարձնել: Մի փոքր ավելացրեք այն սեւ, սպիտակ կամ այլ գույների մեջ կամ համարձակորեն ընտրեք մոնոխրոմ տեսք:

 



© NEWS.am STYLE