10:08 11 սեպտեմբերի, 2023Գործարար եւ ռեալիթի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը լողափին լուսանկարվել է 7 հազար դոլար արժողությամբ լողազգեստով։ Լուսանկարները հրապարակել է Page Six-ը։

Պապարացիները Քիմ Քարդաշյանին լուսանկարել են Բահամյան կղզիներում ծովափնյա հանգստի ժամանակ։ Կադրերում 42-ամյա ռեալիթի աստղը քայլում է օվկիանոսի ափով վարդագույն լողազգեստով, որը բաղկացած է եռանկյունաձեւ կրծկալից եւ բարձր գոտկատեղից։ Հրատարակության լրագրողները նշել են, որ Քիմը կրում է ֆրանսիական Chanel նորաձեւության տան վինտաժային բիկինի, որն արժե մոտ 7 հազար դոլար։

Օգոստոսի սկզբին HBO Max սթրիմինգային ծառայությունը վավերագրական ֆիլմ է թողարկել Քիմ Քարդաշյանի, նրա նախկին ամուսնու եւ նրա երեխաների հոր՝ Քանյե Ուեսթի մասին։ Ֆիլմը կոչվում է «Քիմն ընդդեմ Քանյեի. ամուսնալուծություն»։ Ֆիլմի սյուժեն հիմնված է նրանց ամուսնալուծության վրա, ինչպես նաեւ բացահայտում է նրանց հարաբերությունների վերելքներն ու անկումները:

2022 թվականի նոյեմբերի 30-ին Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը պաշտոնապես ամուսնալուծվեցին։ Նրանք ստացել են համատեղ խնամակալություն։