Tiesto-յի համերգը Երեւանում

11:30   11 սեպտեմբերի, 2023

Հոլանդացի հայտնի դիջեյ Tiesto-ն համերգով հանդես է եկել մայրաքաղաքում։ Երաժշտին աջակցել են տեղի դիջեյները։

Համերգն անցկացվել է բաց երկնքի տակ՝ վելոդրոմում։ Միջոցառումը սկսվել է ժամը 6-ին, ինքը՝ Tiesto-ն հանդիսատեսին ներկայացաավ 9-ին։ Տեղակայված էին նաեւ տարբեր սննդի կորտեր եւ գինու ու կոնյակի drink-զոնաներ։

Համերգն ուղեկցվել է բեմական հրավառությամբ։ Դիջեյը կատարել է 2000-ականների իր ամենահայտնի հիթերը եւ հին դպրոցական դասական ստեղծագործությունները, որոնք ամենասպասվածն էին, իսկ հանդիսատեսը հիացած ողջունեց։

Հիշենք, որ Tiesto-ն աշխարհի ամենաշատ պարգեւատրված դիջեյներից մեկն է՝ 2002, 2003 եւ 2004 թվականներին զբաղեցնելով առաջին հորիզոնականը հիթ-շքերթներում, իսկ 2007, 2088 եւ 2009 թվականներին ունենալով մեծն դիջեյի կոչումը:

Իր հայրենիքում երաժիշտն ունի Orange Order-ի ասպետի պատվավոր կոչում եւ բազմաթիվ այլ ռեգալիաներ՝ կապված երաժշտության, աշխարհում հոլանդական մշակույթի հանրահռչակման եւ մարդասիրության հետ։



© NEWS.am STYLE