Ամանորյա սանրվածք՝ կարճ, միջին եւ երկար վարսերի համար

15:32   24 դեկտեմբերի, 2013

Ամանորը մոտենում է, ուստի պետք է արդեն շտապել տոնական զգեստի եւ սանրվածքի ընտրության հարցում: Այդ գործում ձեզ կօգնի NEWS.am STYLE-ը: Այսօր կներկայացնենք ամանորյա սանրվածքների տարբերակներ` կարճ, միջին եւ երկար վարսերի համար:

Կարճ վարսեր: Ռետրո ոճի ալիքներ, ուղիղ հարդարում կամ անփույթ ոճ: Ահա թե ինչպես է պետք հարդարել կարճ վարսերը 2014 թվականը դիմավորելիս: Մի’ վախեցեք սանրվածքն ընդգծել զարդերով: Խոշոր ականջօղեր կախեք կամ զարդեր ամրացրեք հենց վարսերին:

Միջին չափի վարսեր: Եթե ձեր վարսերը միջին երկարության են, խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել հոլիվուդյան ֆիլմերի աստղերի սանրվածքերին: Փարթամ, ինչպես նաեւ ուղիղ սանրվածքները նույնպես տեղին կլինեն:

Երկար վարսեր: Երկար վարսերով աղջիկներն առավելություն ունեն ամանորյա սանրվածքների բազմազանության առումով: Ձիու տարում արդիական կլինեն մեծ խոպոպները: Դրանք կարող են լինել ալիքաձեւ, անփույթ կամ «ակադեմիական» ճշտությամբ: Ընտրությունը ձերն է: Նորաձեւ է նաեւ ռետրո ոճի փարթամությունը:

Երկար վարսերով կարելի է նաեւ այլ գեղեցիկ սանրվածքներ ստանալ, ինչպես, օրինակ, այս նկարներում պատկերված տարբերակները:

Աղբյուրը՝  http://finestar.ru



© NEWS.am STYLE