Էրիկ Կարապետյանն ու վրացի երգիչ Դաթոն հանդես կգան զուգերգով

15:35   11 սեպտեմբերի, 2023

Էրիկն ու Դաթոն շուտով երաժշտասերների դատին կհանձնեն իրենց համատեղ տեսահոլովակը: Այս մասին Էրիկը հայտնել է ինստագրամյան իր էջում՝ կիսվելով կարճ անոնսով: 

Տեսահոլովակի թողարկման ամսաթիվը երգիչը չի նշել, բայց հավելել է, որ երգը կոչվում է «Շարժիր»: Պարզ է նաեւ, որ տեսահոլովակի ռեժիսորն Արթուր Մանուկյանն է:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от ERIK KARAPETYAN (@erikkarapetyanofficial)

Էրիկն, ի դեպ, այս շրջանում բավական ակտիվ է: Մեկ ամիս առաջ նա ներկայացրել է իր «Չիմացա՝ ով» երգի տեսահոլովակը, որից երկար չանցած՝ «Օրերով»-ը: Իսկ սեպտեմբերի 30-ին երգիչը մենահամերգ է ունենալու Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:



© NEWS.am STYLE